Սոցփաթեթի շահառուները` նոր խնդրի առաջ. «Հիվանդանոցներում տեղ չկա»

Արխիվ 16-20

«Իրավունք» թերթի խմբագրություն էր զանգահարել սոցփաթեթի շահառուներ, որոնց պոլիկլինիկայի ուղեգրով արդեն մեկ շաբաթի ավելի է, չեն կարողանում հորմոնների անալիզ եւ դուպլլեքս կատարել: Մի քանի բժշկական կենտրոններ նրանց ասել են` լիմիտը վերջացել է: Պարզաբանում ստանալու համար դիմեցինք  առողջապահության նախարարություն, որտեղից մեզ  տեղեկացրին, որ  առողջապահական բաղադրիչի հետ կապված այս պահին իրականացվում է հերթագրում, առկա է ֆինանսական փոխհատուցման խնդիր: Ինչ վերաբերում է անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող անձանց, ապա այն տրամադրվում է անհապաղ, ըստ բժշկական ցուցման, մյուսների դեպքում կատարվում է հերթագրում: Սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալություն: Գործակալությունից էլ թվեցին այն բժշկական կենտրոնների անունները, որտեղից կարող է քաղաքացին օգտվել: «Եթե երկու ուղեգիր ունի հիվանդը, ապա  կարող է  դիմել այն բուժհաստատությունները, որոնք մատուցում են  սոցփաթեթի շահառուներին անհրաժեշտ ծառայությունը»,- մանրամասնեցին ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությունից: 

Ինչ վերաբերում է  լիմիտը սպառվել է արտահայտությանը,  գործակալության աշխատակցի պարզաբանմամբ հիվանդանոցներում   համակարգչային ու մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիաների համար` որպես դժվար հետազոտություններ դեկտեմբերը ներառյալ տեղ չկա: Այսինքն` շահառուները դեկտեմբեր ամիսն էլ ներառյալ հերթագրվել են հիվանդանոցներում:

 ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությունը հորդորում է սոցփաթեթներով շահառուներին խնդիրների դեպքում զանգահարել իրենց: 

 

Սոնա Դավթյան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում