«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՏՈՒՐԻԶՄՈՒՄ ԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՓԱԿՎԵԼՈՒ ԵԶՐԻՆ ԵՆ

Արխիվ 16-20

«Այսօր մեր զբոսաշրջության ոլորտի համար կարեւոր հրամայական է պահպանելու իրենց գործունեությունը, աշխատատեղերը, եւ, ինչպես ասում են` սա կարող է լինել նաեւ հնարավորություն՝ առաջ շարժվելու: Բայց դրա համար նույնպես միջոցներ են պետք, ինչը ոլորտի տնտեսվարողները չունեն, տուրիզմի ոլորտի տնտեսվարողները զրկված են միջոցներից: Առաջին օգնությունը, որը պետք է տրվի զբոսաշրջության ոլորտին, դա նրանց ֆինանսավորելն է»: «Իրավունք TV»-ի տաղավարում, անդրադառնալով կորոնավիրուսի հետեւանքով զբոսաշրջության ոլորտի կրած վնասներին, նման կարծիք ներկայացրեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԸ` ընդգծելով.

- Ինչը, ըստ էության, կառավարության մոտեցումների մեջ կա: Այսինքն, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների հիմքում, որպես մոտեցում, դրված է տնտեսվարողներին ֆինանսական միջոցներով ապահովելը, այդ թվում նաեւ արտոնյալ վարկերի տրամադրումը: Դա, ըստ էության, լավ է տնտեսության առումով եւ նաեւ տնտեսության մեջ գումար ներարկելու մեխանիզմ է: Բայց զբոսաշրջության ոլորտի հետ կապված անհրաժեշտ է ավելի առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել:

- Օրինակ, ի՞նչ միջոցառումներ, պարոն Ապրեսյան:

- Տեսեք, եթե առկա միջոցառումների համակարգը բավականին արդյունավետ է մնացած բոլոր ոլորտների համար, ապա զբոսաշրջային ոլորտի համար ակնհայտորեն եկամուտների հիմնական վերականգնումը կարող է լինել հաջորդ տարվա ապրիլ ամսվանից: Այն էլ՝ լավագույն սցենարի դեպքում, եթե մեր սահմանները, ինչպես եվրոպական մի շարք երկրների, ինչպես Վրաստանի դեպքում՝ բացվեն, ապա առնվազն ամռան վերջից աշնան սկզբից կսկսվի միջազգային զբոսաշրջության վերականգնման գործընթացը: Բայց դա  դեռեւս եկամուտների այնպիսի վերականգնում չի ենթադրելու, որ տնտեսվարողները կարողանան իրենց բոլոր խնդիրները լուծեն` վարկային պարտավորություններից սկսած: Դրա համար, այս գլխավոր առանձնահատկությունները եւ խնդիրները հաշվի առնելով, զբոսաշրջության ոլորտի համար անհրաժեշտ է առանձնահատուկ միջոցառում: Մասնավորապես, որ այդ արտոնյալ վարկերը ոչ թե բանկերը տրամադրեն, այլ պետության կողմից տրամադրվի, եւ որոշողը բանկը չլինի: Այդ վարկերը լինեն երեք տարի ժամկետով առնվազն, բայց արտոնյալ ժամանակահատվածը լինի առնվազն 12 ամիս: Որովհետեւ, բոլորիս համար ակնհայտ է, որ ավելի շուտ վարկերը մարելու հնարավորություն չի լինելու զբոսաշրջության ոլորտի համար:

- Պարոն Ապրեսյան, կա՞ն տուրիզմի ոլորտի տնտեսվարողներ, ովքեր չդիմանալով համավարակի հասցրած վնասներին, կա՛մ փակվել, կա՛մ սնանկացման եզրին են:

- Որ այսօր տուրիզմի ոլորտում կան ընկերություններ, որոնք կանգնած են կա՛մ փակման, կա՛մ սնանկացման եզրին, փաստ է: Բայց որ վերջնականապես փակվել են, դեռ գոնե մեր շրջապատում չենք տեսել: Ընդհակառակը, ոլորտի տնտեսվարողները ատամներով փորձում են պահել բիզնեսը եւ աշխատատեղերը: Բայց դա երկար շարունակվել չի կարող: Իմ նշած խնդիրներին շատ արագ, օպերատիվ լուծումներ տալ է պետք, ինչը բխում է առկա միջոցառումների սկզբունքից: Տուրիզմի ոլորտին առնչվող միջոցառումները եւս շատ օպերատիվ սկզբունքով պետք է կյանքի կոչել:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան