​​​​​​​2018-ի «հեղափոխությունից» հետո Հայաստան տեղափոխվածները, հիմա անհապաղ ուզում են ՌԴ վերադառնալ. քաղաքագետ

Արխիվ 16-20

Մինչ «Դոմոդեդովո» օդանավակայանում կուտակված հայերը փորձում են օր առաջ վերադառնալ Հայաստան, պարզվում է՝ վերջին ամիսներին արդեն Հայաստան տեղափոխվածները ելքեր են փնտրում կրկին հետ վերադառնալու համար: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ուշագրավ մանրամասներ ներկայացրեց մոսկվաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ:

- Այն, ինչ այս օրերին կատարվում է Մոսկվայում, նույն իրավիճակն է նաեւ Հայաստանում: Իմ ունեցած տեղեկություներով՝ Ռուսաստան մեկնելու համար Հայաստանից դիմում են մարդիկ, ովքեր մոռացել էին իրենց կարմիր անձնագրի մասին եւ 2018 թվականի «հեղափոխությունից» հետո՝ եկել էին Հայաստան այդտեղ ապրելու: Մինչդեռ հիմա շատ արագ հիշել են, որ Ռուսաստանում ինչ-որ կատու ունեին, որը հղիացել է եւ անհապաղ պետք է գան Մոսկվա: Իհարկե, օրինակս, ընդունեք, որպես հումոր, բայց նկատի ունեմ այն, որ բերվում է ամենաանհեթեթ պատճառաբանությունները, եւ մարդիկ նույնիսկ անձամբ իրենց մեքենաներով պատրաստ են հետ գալ Ռուսաստան: Այսօրվա դրությամբ՝ 130 հոգի Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիաներ են կազմակերպում եւ ցանկություն հայտնում անցնելու սահմանը: Իսկ մինչ այդ ամիսներ շարունակ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց ցույցեր էին կազմակերպում, առանց հասկանալու, որ եթե Վրաստանը չի թողնում սահմանն անցնել, ի՞նչ կարող է անել ՌԴ կամ ՀՀ կառավարությունը:  Կարծում եմ՝ սա մենթալիտետի  խնդիր է եւ հատկանշական է, որ երկրորդ ոչ մի ազգ, ոչ մի պետություն նմանատիպ խնդրի առաջ չի կանգնել, որ կարանտինային պայմաններում մի ազգի ներկայացուցիչները սովորականից ինտենսիվ մեկնեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք այստեղ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում