ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԾԵՐՈՒԹՅԱՆ ԹՈՇԱԿԸ ԿԲԱՐՁՐԱՑՎԻ
Արխիվ 16-20Ռուսաստանում 2021 թվականին ծերության թոշակը կինդեքսավորվի 6,3 տոկոսով։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։
Ըստ այդմ, միջին ծերության թոշակը կկազմի 17 432 ռուբլի։ 2022 թվականին ծերության թոշակի ինդեքսացիան կկազմի 5,9 տոկոս, իսկ չափը կդառնա 18 357 ռուբլի։ 2023-ին, ըստ նախատեսվածի, ինդեքսացիան կկազմի 5,6 տոկոս, կենսաթոշակի չափը կհասցվի 19 283 ռուբլու։
Նույն ժամանակահատվածի համար, միջին սոցիալական թոշակը 9977 ռուբլուց կհասցվի մինչեւ 10 693 ռուբլու։

