«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Անհատական բնակելի տներ, 8 միլիոն դրամը գերազանցող ժամացույցներ ու զարդեր

Արխիվ 16-20

Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագրերը։

Եվ այսպես՝ Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ 2017 թ. հուլիսի 1-ին, Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել է 2  անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցով, 1 ընդերքի մաս, 3 հողամաս, հողին ամրակայված այլ անշարժ գույք, ավտոտնակ՝  ավտոհանգրվան, ավտոկայանատեղի։

Պաշտոնյան հայտարարագրել է նաև 1 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց MERCEDES-BENZ C 180 մակնիշի, 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք զարդեր, 6000.00 ԱՄՆ դոլար փոխառություն։

Քյարամյանի դրամական միջոցները կազմել են 31,000,000.00 ՀՀ դրամ, 48,000.00ԱՄՆ դոլար։

Որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Քյարամյանը հայտարարագրել է 2,493,308.00 ՀՀ դրամ։

Արգիշտի Քյարամյանը Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնում  իր տարեկան հայտարարագրում՝ ներկայացված  2018 թ. մարտի 28-ին, հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝  1,500,000.00 ՀՀ դրամ արժեքով MERCEDES-BENZ C 180, փոխառություն՝ 6,000.00 ԱՄՆ դոլարի չափով։

Նրա դրամական միջոցները կազմել են 32,000,000.00 ՀՀ դրամ, 48,000.00 ԱՄՆ դոլար, իսկ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 4,674,807.00 ՀՀ դրամ։

Արգիշտի Քյարամյանը Երևան քաղաքի դատախազության դատախազ աշխատելուց հետո տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ և աշխատել հետաքննության վարչության պետ։

Պաշտոնը ստանձնելու  օրվա դրությամբ՝ 2018 թ. հուլիսի 10-ին, Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել է 30,000,000.00 ՀՀ դրամ և 48,000.00 ԱՄՆ դոլար։

Նրա եկամուտները հարկային տարում կազմել են  9,202,492.00 ՀՀ դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ։

Անշարժ գույք, փոխառություններ, ձեռք բերած և օտարած արժեթղթերի, ներդրումների, հանձնած կամ վերադարձված փոխառությունների, ձեռք բերված և օտարված թանկարժեք գույքի մասին որևէ նշում Քյարամյանը  հայտարարագրում չի արել։

Հաջորդիվ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ և պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ՝ 2019 թվականի փետվարի 26-ին, հայտարարագրել է 2 անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցով, 1 ընդերքի մաս, 3 հողամաս, հողին ամրակայված այլ անշարժ գույք, ավտոտնակ՝  ավտոհանգրվան, ավտոկայանատեղի։

Պաշտոնյան հայտարարագրել է 1 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց MERCEDES-BENZ C 180 մակնիշի։

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Քյարամյանը հայտարարագրել է 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք՝ զարդեր և  ժամացույցներ։

Դրամական միջոցները կազմել են  30,000,000.00 ՀՀ դրամ և
48,000.00 ԱՄՆ դոլար, որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ Քյարամյանը հայտարարագրել է 1,920,789.00 ՀՀ դրամ։

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ արժեթղթերի, ներդրումների մասին հայտարարագրում տվյալներ չկան։

Պետական եկամուտների կոմիտեից Արգիշտի Քյարամյանը տեղափոխվել է Պետական Վերահսկողական ծառայություն ու զբաղեցրել պետի տեղակալի պաշտոնը։

Այն ստանձնելու օրվա դրությամբ 2019 թվականի ապրիլի 10-ին, Արգիշտի Քյարամյանը նոր անշարժ գույք չի հայտարարագրել՝ այս հայտարարագրում ևս ներկայացրել  է 2 անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցով, 1 ընդերքի մաս, 3 հողամաս, հողին ամրակայված այլ անշարժ գույք, ավտոտնակ՝  ավտոհանգրվան, ավտոկայանատեղի։

Քյարամյանը հայտարարագրել է նույն տրանսպորտային միջոցը՝  MERCEDES-BENZ C 180 մակնիշի, 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք՝ զարդեր և  ժամացույցներ։

Պաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, նույնությամբ պահպանվել են 30,000,000.00 ՀՀ դրամ և
48,000.00 ԱՄՆ դոլար,  արժեթղթերը և այլ ներդրումները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ չի հայտարարագրել։

ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Քյարամյանը հայտարարագրել է 6000.00 ԱՄՆ դոլար փոխառություն, իսկ որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 2,199,664.00 ՀՀ դրամ։

Հայտարարագրեր է ներկայացրել նաև Արգիշտի Քյարամյանի կինը՝ Ռուզաննա Քյարամյանը։

2018 թվականին մարտի 3-ին ներկայացված հայտարարգրում Ռուզաննա Քյարամյանը հայտարարագրել է 4,000.00 ԱՄՆ դոլար, ոսկյա, ադամանդե, այլ ազնիվ մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված զարդեր՝ 10,000.00 ԱՄՆ դոլար արժեքով, դրամական միջոցները կազմել են 26,000.00 ՀՀ դրամ և 46,000.00 ԱՄՆ դոլար։

2019  թվականին ներկայացված հայտարարագրում, սակայն, Արգիշտի Քյարամյանի կինը հայտարարագրել է  միայն 26,000,000.00  ՀՀ դրամ և 
46,000.00 ԱՄՆ դոլար։

10,000.00 ԱՄՆ դոլար արժեքով զարդերը 2019 թվականին ներկայացված հայտարարագրում առկա չեն։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան