«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կորոնավիրուսից մահացածների ներքին օրգանները տեղո՞ւմ են արդյոք. Համաճարակաբան

Արխիվ 16-20

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք,հայաստանյան իշխանությունները պատրաստվում են արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել մինչ տարեվերջ:Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ամիսներ շարունակ բաց և փակ տարածքներում դիմակ կրելը,փորձեցինք պարզել զրուցելով համաճարակաբան Գրիգոր Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, ասում են, որ մինչև տարեվերջ Հայաստանում շարունակվելու է արտակարգ դրության ռեժիմը: Այստեղից կարելի է ենթադրել, որ հանրային բաց և փակ տարածքներում դեռ ամիսներ շարունակ քաղաքացիները պարտադրված են լինելու կրել դիմակ: Ի՞նչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել ամիսներ շարունակ դիմակ կրելը:

- Նախ նշեմ,որ արտակարգ դրության երկարաձգումը միմիայն քաղաքական ենթատեքստ ունի:Այն ծառայում է իշխանությունը բռնազավթած այս խմբավորմանը:Գործող իշխանությունը` իշխանությունը պահելու մոլուցքով է տառապում:Դիմակ կրելու մասով ասեմ,որ այս պարագայում` դիմակ կրելու պարտադրանքը որևէ աղերս չունի կորոնավիրուսի համաճարակաբանության հետ:Երկարատև դիմակ կրելը զարկ է տալու մի շարք լուրջ հիվանդությունների խթանմանը:Արդեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում ամառային դիմակահանդեսի արդյունքում քաղաքացիների մոտ լինելու են մի շարք հիվանդություններ:Գրեթե համոզված եմ, որ մարդկանց մոտ խրոնիկ հիվանդությունների աճ և սրացում է նկատվելու: Դիմակների կրումը, թե թթվածնային քաղցի տեսանկյունից, թե նյութափոխանակման տեսակետից մի շարք առողջական խնդիրներ է առաջացնելու: Նշեմ, որ անգամ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիմակ կրել խորհուրդ չի տալիս:  Գործող իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի հայ ժողեվրդի դիմադրողականությունը թուլանա: Ամեն մեկն իր հերթին: Առողջապահական բլոկն իր հանցավոր գործն է անում,տնտեսականն իր և այլն:Ես գտնում եմ,որ այսօր տեղի ունեցող գործողություններն արվում են հանցավոր դիտավորությամբ:Նաև կռահում եմ,որ այս խմբավորումը փորձում է ժողովրդին թիկնունքից հարվածել:

- Կորոնավիրուսից մահացության դեպքերը ևս աննախադեպ են: Այս մասին ի՞նչ կասեք:

- Ոչ մի ապացույց չկա, որ այդ մարդիկ մահացել են կորոնավիրուսից: Չի կատարվում դիահերձում: Նույն տրամաբանությամբ ես կարող եմ ասել, որ այդ մահերն օրինակ ժանտախտից, կամ սիբիրախտից են: Նախ ապացույցներ են պետք, որ այդ մարդիկ մահացել են կորոնավիրուսից: Սուրճի բաժակ նայելով չի կարելի ասել, ով ինչից մահացավ: Կա հստակ գիտություն: Այսօր մենք կարող են արձանագրել, որ գետ մեկ ապացույց չունենք,որ այդ մահերը տեղի են ունեցել կորոնավիրուսի պատճառով: Նշեմ նաև մի ուշագրավ փաստ: Մահացածներին պետք է շատ լուրջ հետազոտության ենթարկել, և ստուգվի արդյո՞ք այդ մարդկանց ներքին օրգանները տեղում են, թե ոչ: Ամիսներ առաջ Արսեն Թորոսյանը հայտարարեց օրգանների փոխպատվաստման մասին: Ես այս խմբավորումից ամեն ինչ սպասում և հավատում եմ:  

Հայկ Գևորգյան 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան