Շատ շուտով կհամախմբվեն եւ ոտքի կկանգնեն բոլոր գիտակից ուժերը. Գեւորգ Գեւորգյան

Արխիվ 16-20

Ամենաբարձր մակարդակով ադրբեջանական ջղաձգումների եւ ի պատասխան դրանց հայաստանյան արձագանքների մասին «Իրավունքը» զրուցեց ռազմական-քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՋԱԽՋԱԽՎԱԾ ԵՎ ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿՈՒՄ»

Պարոն Գեւորգյան, ի՞նչ կասեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունների մասին, որտեղ մեղադրանքներ կային ինչպես նախկին, այնպես էլ ներկա հայաստանյան իշխանությունների հասցեին:

Ընդհանրապես` հարց է առաջանում, թե ինչի համար Ալիեւը, ապա նաեւ իրենց պաշտպանության նախարարը խոսեցին ռուսերեն, այլ ոչ թե իրեց մայրենի լեզվով: Իրենք փորձում էին իրենց մանիպուլյացիաներով, ինֆորմացիոն դաշտով քարոզչություն անել` լսեցնելով մեր ժողովրդին եւ բոլոր ռուսալեզու հասկացող մարդկանց: Ալիեւը պետք է զբաղվի առաջին հերթին իր իշխանությամբ եւ իր կառավարությամբ, այդ թվում` իր պաշտպանության նախարարով, որովհետեւ վերջերս Զաքիր Հասանովը հայտարարեց, թե իրենք հաղթահարել են սոցիալական հիվանդությունները` գնելով շարֆեր, տաք «սապոկներ», ձեռնոցներ: Իրենց առաջին խնդիրը տուբերկուլյոզն է, սիֆիլիզը, ագրեսիվիզմը, ավտորիտարիզմը, ալկոգոլիզմը, ֆաշիզմը եւ այլն, ինչի հետեւանքով ունեն քանդված, ջախջախված բանակ: Իրենց բանակը գտնվում է ջախջախված եւ տխուր վիճակում:

«ԱՅՆ ԶԻՆՎՈՐԸ, ՈՐ ՉԳԻՏԻ ԻՆՉ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՂԹԵԼ»

Իսկ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարում է, թե 2016 թվականին իրենք են ջախջախել մեր բանակը: Ի՞նչ կասեք այս մասին:

Հարց եմ տալիս Հասանովին` այդ դեպքում քեզ ի՞նչն էր խանգարում լինել Հայաստանում, եթե մենք ջախջախված բանակ ունեինք: Խանգարողը եղել է մեր բանակը, որն ամուր կանգնած է սահմանին: Ինչ վերաբերում է Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին, եթե իրեն որոշ մարդիկ կիրթ են համարում, սա չի նշանակում, որ հայ ազգն է հիացած իր կրթվածությամբ: Հայ ազգը միշտ կանգնած է իր բանակի կողքին եւ միասնական է բանակի հետ` անկախ նրանից, թե ովքեր են իշխանության աթոռներին հայտնվածները: Այնպես որ, մեր ներքաղաքական խնդիրներով թող չոգեւորվի, մենք ինքներս ենք այն լուծում, եւ որեւիցե մեկն իրավունք չունի քիթը խոթել այդտեղ, առավել եւս` Ադրբեջանի ղեկավարությունը: Թող հիշեն, որ այն նախագահը եւ այն ուժը, որը ագրեսոր է, եւ ինքն է սկսում պատերազմը, երբեք չգիտի, թե պատերազմը որտեղ է ավարտվելու: Ուստի` զգուշացնում եմ` եթե այս անգամ սկսեն պատերազմ, ապա մենք պատերազմը կավարտենք իրենց տարածքի խորքում: Եվ եթե 1994 թվականին, 2016 թվականին իրենք խնդրում էին խաղաղություն, ապա այս անգամ կպարտադրենք կապիտուլյացիա, եւ մեզ ոչ ոք չի խանգարի: Ադրբեջանի ժողովուրդն ավտորիտար ռեժիմի պատճառով ճնշված է, տասնյակ տարիներ իշխանությունը փոխանցվել է հորից որդուն, եւ այդ ձեռագիրը շարունակվում է: Խորապես սխալվում են, եթե կարծում են, որ ավտորիտար երկրի զինվորը, որ չգիտի ինչ է ազատությունը, կարող պատերազմ հաղթել:

Ինչպե՞ս հասկանալ Ալիեւի հոխորտանքների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի «անատամ» մեկնաբանությունը, որտեղ ի պատասխան նա խոսում է ժողովրդավարությունից, խաղաղությունից, ժողովուրդներին հաշտեցնելուց:

Այսօրվա իշխանության մեջ գտնվող անձինք անուժ են, եւ իրենք ընդհանրապես կապ չունեն ազատագրական պայքարի հետ: Սա ե՛ւ թուլություն է, ե՛ւ անգիտություն, ե՛ւ ծրագիր:

«ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱԶԳԱՅԻՆ Է»

Նիկոլ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ ու անկեղծ երկխոսություն ունենալու տարբերակի, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջոցով կրկին շրջանառության մեջ է դրվում ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» թեզը: Ի վերջո, ո՞րն է այս ամենի նպատակը, եւ ի՞նչ է ծրագրում իրականացնել այս իշխանությունը:

Երկու տարի շարունակ բարձրաձայնել եմ, որ այսօրվա իշխանությունն ապազգային է եւ եթե նույնիսկ ունեն ծրագիր, այն հաղթանակ կերտելու ծրագիր չէ, այսինքն` չի բխում մեր հայ ազգի շահերից: Հակառակ պարագայում, եթե ուզում ենք ունենալ հաղթանակած իշխանություն, պետք է չփչացնեինք ազատագրական պայքարի հերոսներին եւ դրանով չհարվածեինք բանակին: Ասել եմ ու կասեմ` թիրախավորելով անձին` հարվածում են ինստիտուտներին, որոնց թվում են բանակը, եկեղեցին, ընտանիքը: Իսկ այն իշխանությունը, որը հարվածում է եկեղեցուն, բանակին ու ընտանիքին եւ ընդունում է այլասերված օրենքներ, սեռափոխվածներն իր պաշտպանության ներքո են գտնվում, չի կարող լինել ազգի շահից բխող:

Մինչ այսօր մենք տեսել ենք ընդդիմադիր մի քանի ուժերի փոքր միավորումներ: Այսքանից հետո էլ ի՞նչ պետք է լինի, որ տեղի ունենա ընդդիմադիր դաշտի հզոր համախմբում:

Այն քաղաքական «բեսպրիդելը», որը տեղի է ունենում Հայաստանում, շատ շուտով կհամախմբի եւ ոտքի կհանի բոլոր գիտակից ուժերին: Ներքին ամբիցիաները գնում են երկրորդ-երրորդ պլան, որովհետեւ բոլորիս համար առաջին խնդիը մեր պետականության եւ ազգային ինքնության պահպանումն է: Այս հարցում երկու կարծիք լինել չի կարող: Երբ սեղանին դրված է մեր երկրի եւ պետականության, մեր ինքնության, լինելու եւ չլինելու հարցը, ապա անկախ իրենց ուժեղ լինելուց, պրոֆեսիոնալիզմից, պետք է բոլորը համախմբվեն: Այն ուժերը, որոնք չեն գիտակցի, որ սա բխում է հայ ժողովրդի, հայոց պետականության շահերից, դուրս կմնան քաղաքական գործընթացներից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում