ԱՆԳԱՄ ԷՔՍՏՐԱՍԵՆՍԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

Արխիվ 16-20

Աշխարհում տիրող ներկայիս իրավիճակի, կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրական ու տիեզերական պատճառների մասին «Իրավունքը» զրուցել է էքստրասենս, բուսաբույժ ԿԱՐԵՆ ԱՓՈՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց. «Երկիր մոլորակը սպառելու համար չէ: Մենք ստանում ենք սթափեցնող ապտակ բնությունից ու Աստծուց, որ վերանայենք մեր վարքը, մտածողությունը: Հոգիների աշխարհում լարված իրավիճակ է, տիեզերքը նշաններ է ուղարկում, որ ագրեսիան կարող է անդառնալի հետեւանքներ հասցնել: Սիրո պակասի, տագնապների ու ամբոխային մտածողության հետեւանք է, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը, գտնվում են այս ծանր ու անորոշ իրավիճակում»:

 

«Առողջապահության նախարարի սխալ մոտեցման պատճառով այս վիճակը ունեցանք»

- Այնուամենայնիվ, պարոն Ափոյան, կոնկրետ Հայաստանը ե՞րբ կհաղթահարի համավարակը:

- Դժվար հարց եք տալիս, բայց կարող եմ ասել, որ Հայաստանը կարող էր ավելի շուտ հաղթահարել համավարակի վտանգները, բայց առողջապահության նախարարի սխալ մոտեցման եւ ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով այս վիճակը ունեցանք: Բայց պետք է ասեմ, որ համավարակի հիմնական վտանգը անցել է, բայց քանի որ սխալները դեռ չեն շտկվել, այդ իսկ պատճառով չի բացառվում, որ աշնանը իրավիճակը կրկին սրվի, նոր թափով վարակակիրների մեծ թիվ արձանագրվի:

- Դեռ որքա՞ն մահեր են արձանագրվելու:

- Իրականում մահերի պատճառն այդքան էլ վիրուսը չէ, որովհետեւ ոչ մի վիրուս մահացու չէ, եթե ճիշտ մոտեցում կա: Ցավոք, ներկայիս պատասխանատուները ոչ մի խորհուրդ, դրական քննադատություն չեն ընդունում, ինչն էլ հանգեցնում է ստեղծված իրավիճակի լարմանը: Իսկ դիմակների պարտադրումը մաքուր օդին ավելի է բարդացնելու իրավիճակը, մի քանի ամիս հետո մենք կզգանք դրա դառը պտուղները:

- Կմանրամասնե՞ք:

- Մի քանի ամիս անց մենք մահեր կունենանք, որոնք կարող են վերագրվել վիրուսին, բայց իրականում շնչառական եւ այլ խնդիրների հետեւանքով կլինեն: Իմ կանխատեսումներով` վիրուսն այլեւս քաղաքական բնույթ է կրում, եւ շատ ղեկավարներ դրանից օգտվում են՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում:

- Առողջապահության նախարարը պատվաստանյութերի մասին է խոսել, որը կասկածի տակ դրվեց բժշկական հանրության կողմից: Ձեր կանխատեսումները այդ առումով:

- Իրականում մեծ վտանգ եմ զգում պատվաստումների հետ կապված, դա նման կլինի ցեղասպանության: Այդ պատվաստանյութերը չափազանց վտանգավոր են, պետք է պայքարել, որպեսզի այն չպարտադրվի ժողովրդին` վախեցնելով կամ օրենքներ մտցնելով: Պատվաստանյութը, որը իբրեւ թե ստեղծվել է, որպես համավարակը կանխող միջոց, իրականում միայն բիզնես շահ է հետապնդում, որն ունի ոչ թե մարդկանց առողջացնելու, այլ շատ չար ու հեռուն տանող նպատակներ:

 

Պատերազմի վտանգ եմ տեսնում

- Պարոն Ափոյան, ՀՀ վարչապետ Փաշինյանի հետագա պաշտոնավարման վերաբերյալ տարբեր գնահատականներ են հնչում: Մինչեւ ե՞րբ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել:

- Փաշինյանը, իմ կանխատեսումներով, դեռ երեք տարի կպաշտոնավարի: Բայց, մեղմ ասած, շատ վատ բաներ եմ տեսնում ապագայում: Անորոշություն է թե՛ ներքին, թե՛ արտաքին դաշտում: Ագրեսիան օր օրի, ժամ առ ժամ մեծանում է, որը ներկայիս իշխանությունները փորձում են մեղմել` թաքնվելով վիրուսի քողի տակ: Պատերազմի վտանգ եմ տեսնում, որի մասին դեռ չեմ ուզում խոսել: Հայ ժողովրդին համախմբվել է պետք, վտանգը առկախված է յուրաքանչյուրիս գլխին:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում