Արդյո՞ք «Հայփոստ» ընկերությունը թանկացրել է ծանրոցների սակագները

Արխիվ 16-20

«Հայփոստ» ընկերության մամուլի պատասխանատու Նանա Գնդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Սիրելի լրագրողներ, համաքաղաքացիներ, քանի որ ծանրոցների սակագների վերաբերյալ «Հայփոստ» ընկերության տարածած հաղորդագրություններից հետո հանրության շրջանում դեռևս մնացել են որոշակի հարցեր, հարկ եմ համարում ևս մեկ անգամ ներկայացնել պարզաբանումներ: ❗️

Արդյո՞ք «Հայփոստ» ընկերությունը թանկացրել է ծանրոցների սակագները:

Ո՛Չ, «Հայփոստ» ընկերությունը չի թանկացրել ապրանքային ներդիրով մինչև 1 կգ ծանրոցների գինը, ասեմ ավելին, ընկերությունը, հաշվի առնելով իր հաճախորդների շահերը, երկու օրվա ընթացքում օպերատիվ կերպով մշակել է մինչև 1կգ քաշ ունեցող ծանրոցների համար սակագնային շեմեր, որոնք սկսում են 300 դրամից 1260 դրամի փոխարեն և որին կարող եք ծանոթանալ ստորև: Ավելին՝ Հայաստանի Հանրապետության փոստային կապի մասին օրենքի «Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանումը և կիրառումը»18.2 րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն «Փոստային կապի ազգային օպերատորը կարող է փոստային կապի ունիվերսալ ծառայությունները մատուցել Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնից ԱՎԵԼԻ ՑԱԾՐ սակագնով` բացառելով գնային խտրականությունը: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս Կարգավորող հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով փոստային կապի ազգային օպերատորի վնասները»: Ինչը նշանակում է, որ Հայփոստը կարող է իջեցնել սակագները, բայց ոչ բարձրացնել:

Ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում շատ են դեպքերը, որ օնլայն խանութները էլ ավելի ցածր սակագներ են վճարել:

«Հայփոստ» ընկերությունում ստացված ահազանգի միջոցով պարզ է դարձել, որ դեռ նախկին ժամանակներից խախտումներ են եղել և ապրանքային ներդիրով առաքանիները բիզնես իրականացնողների կողմից ձևակերպվել և ուղարկվել են որպես փաստաթղթային առաքանի, ինչի արդյունքում մարդիկ օրենքով սահմանված սակագնից ցածր են վճարել:

Ի՞նչ է ձեռնարկել «Հայփոստ» ընկերությունը

«Հայփոստ» ընկերությունը մեկնարկել է կարգապահական քննություն, ինչպես նաև՝ խստորեն հրահանգավորել է աշխատակիցներին գործել դեռ 2001թ.-ից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշման և օրենքի շրջանակներում: Բացի այդ ՝ հաշվի առնելով քաղաքացիների բողոքն առ այն, որ տրամաբանական չէ և՛ 1 կգ քաշով ծանրոցների համար վճարել 1260 դրամ և 1 կգ-ից պակաս քաշով ծանրոցների համար վճարել նույն գինը՝ Հայփոստ ընկերության թիմը մշակել է մինչև 1 կգ ծանրոցների սակագնային շեմեր: Ուզում եմ հատուկ շեշտել, որ մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայփոստ ընկերության սահմանած սակագնային համակարգը տարածաշրջանի այլ երկրների ներհանրապետական փոստային նույնանմամ ծառայություններից էժան է 40%-ով:

Սիրելի ընկերներ, աշխատենք փոխշահավետ, բայց օրենքի սահմաններում:

Շնորհակալություն

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում