«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը և ԲԿՄԱ ՖԱ-ն հուշագիր են ստորագրել
Արխիվ 16-20«City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի և ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի միջև այսօր հուշագիր է ստորագրվել:
Հուշագրի շրջանակում «ԲԿՄԱ» ֆուտբոլային թիմը պարտավորվում է մեկ տարվա ընթացքում անհատույց կրել թիմի շապիկները հիմնադրամի տարբերանշանով։
Հուշագրի նպատակը հանրությանը «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գոյության և գործունեության վերաբերյալ իրազեկելը, հիմնադրամի ճանաչելիությունը բարձրացնելն ու հանրության շրջանում բարեգործության մշակույթի զարգացմանը նպաստելն է։

