«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եթե կա որեւէ մեկը, որ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, դա Դուք եք պարոն Թորոսյան. Թեհմինա Վարդանյան

Արխիվ 16-20

Դեռ նոր է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն ՄՀԵՐ ԴԱՎԻԴՅԱՆՑԸ հայտարարել, որ ՀՀ առողջապահության նախարարի հետ հանդիպումից հետո՝  աշխատանքից ազատման դիմում է գրել, երբ արդեն սկսել է շրջանառվել, թե ում է փորձում այդ պաշտոնին տեղավորել Արսեն Թորոսյանը: 168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը «Նորքի» ինֆեկցիոն կլինիկական հիվամդանոցի տնօրեն է նշանակելու սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, իր մտերիմ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԴՈՅԱՆԻՆ։  Ըստ նույն աղբյուրի, վերջինս ընդգծված սորոսական է, ավելի քանի 15 տարի աշխատում է ՀԿ ոլորտում, զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրների շահերի պաշտպանությամբ։ Ավելին՝ Արսեն Թորոսյանը 2004-2005 թվականներին հենց ինքն է ղեկավարել «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը, որը Սորոսի գրասենյակից ստացել է ավելի քանի 230.000 ԱՄՆ դոլարի գրանտ, այդ թվում՝ ԼԲԳՏ-ների շահերն առաջ տանելու համար։

Անդրադառնալով վերոնշյալին՝ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ գրում է. «Երբ լցվում է համբերության բաժակն, ու ուզում ես հնարավորինս մեղմ, բայց մի երկու տող մի մատ խորքից ասել...Երկու օր է` զսպում եմ ինձ, սակայն... Խորը ինքնահաստատման բարդույթ ունեցող մի անձ, ով տապալելով եւ իր հետ տանելով մի շարք պետական պաշտոնյաների վարկանիշ, ով թիկունքում զգալով մի ողջ ազգի հակակրանք ու ատելություն, փորձում է հերթական սորոսականին «ներմուծել» բժշկական ոլորտ: Ողջ երկիրը 6 ամիս ապրում է սպիտակ խալաթի հանդեպ մեծ հավատով, հարգանքով եւ գնահատանքով: Վստահաբար չեմ սխալվի ասելով, որ «Նորքի» ինֆեկցիոնի գլխավոր բժիշկ Մհեր Դավիդյանցի խաղաղ ու բարի աչքերը տպավորված են յուրաքանչյուրիս մեջ: Անգնահատելի է վերջինիս մատուցած ծառայությունը համավարակի առաջին իսկ օրվանից մինչ այսօր: Հասկանալի է, որ Արսեն Թորոսյանի մեծ ցանկությունն առ անձնական «ես»-ի պաշտամունք անցնում է թույլատրելի սահմանը, չի ուզում որեւէ մեկի մասնագիտական գիտելիքներն ու պրոֆեսսիոնալիզմն ի հայտ գա իր շրջակա միջավայրում: Գիտե՞ք ինչու: Բարդույթ, զուտ բարդույթ: Իհարկե, ավելի խրթին է աշխատել սեփական մտածելակերպով ու որակներով մարդու հետ, նույն հարթության վրա, որպեսզի որեւէ տեղ չերեւա դիմացինի առավելությունները: Բայց ոչ այս դժվարին իրավիճակում: Եվ, իսկապես, եթե կա որեւէ մեկը, որ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, դա Դուք եք պրն. Թորոսյան: Հարգե´ք մեզ, հարգե´ք ժողովրդին ու հեռացե´ք: Ի սեր Աստծո, հեռացե´ք...»:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան