«Իրավունք» թերթի տպագիր համարներ

​​​​​​​Հայտնի բռնցքամարտիկը եւ այլ սփյուռքահայեր միավորվել են՝ հանուն Տավուշի սահմանամերձ տների հիմնանորոգման

Արխիվ 16-20

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա թշնամու կողմից իրականացրած հրետակոծությունները հայության համախմբման եւ մեր հայրենակիցներին օգնության հասնելու կարեւոր ազդակներ դարձան։

Նիդեռլանդների եւ Բելգիայի Թագավորություններում բնակվող մեր հայրենակիցների՝ ՋՈՒԼԻԱ ԶԱԽԱՐՅԱՆԻ, ՀՈՎՍԵՓ ՄԱԴՈՅԱՆԻ, ԳՈՀԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ, ԷԴԳԱՐ ՄԻՆԱՍՅԱՆԻ, ՍՎԵՏԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ, ինչպես նաեւ բռնցքամարտիկ ԵՂԻՇ ԵԳՈՅԱՆԻ եւ այլ նվիրյալ մարդկանց նախաձեռնությամբ հասարակական գործիչ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ միջոցով Տավուշի մարզպետարանին փոխանցեցին շուրջ 2 000 000 դրամի փայտ եւ թիթեղներ՝ Չինարի եւ Այգեպար գյուղերի վնասված տների տանիքները հիմնանորոգելու համար։ Շինանյութի ձեռքբերման հարցում աջակցություն են ցուցաբերել նաեւ Եղիազար Եղիազարյանը եւ «Սթիլ» կոնցեռնը։

Մամիկոն Խուրշուդյանի խոսքով՝ այս համագործակցությունը կրում է շարունակական բնույթ եւ Տավուշի մարզպետի օգնական ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ քննարկում են ոռոգման ջրի համար նախատեսված խողովակների ձեռքբերման հարցը, որը կրկին շատ շուտով կդառնա իրականություն։

Նշենք, որ Նիդերլանդաբնակ հայազգի բռնցքամարտիկ ԵՂԻՇԵ ԵԳՈՅԱՆԸ ծնվել է Գյումրիում: 8 տարեկան է եղել, երբ ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլանդիա եւ մինչ օրս բնակվում է Նիդերլանդների Թագավորության երկրորդ ամենամեծ քաղաքում` Ռոտերդամում.
12 տարեկանից սկսած 5 տարի անընդմեջ զբաղվել է Ձյուդո մարզաձեւով, իսկ 17 տարեկանից մինչ օրս զբաղվում է Քիք – Բոքսինգով: Քիք - Բոքսինգ մարզաձով 82 կգ քաշային կարգում` WMTA վարկածով դարձել է Հոլանդիայի չեմպիոն,  95 + կգ քաշային կարգում «SuperKombat World Grand Prix» մրցաշարի հաղթող է: 2015 թ. փետրվարի 7 - ին` Հոլանդիայի Այնդհովեն քաղաքում «Enfusion» կազմակերպության կողմից կազմակերպված մրցաշարի ժամանակ հանդես է եկել K - 1 վարկածով եւ հաղթանակ տարել Հոլանդիան ներկայացնող մարտիկ` Դենիս Ստոլզենբաչի նկատմամբ:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան