Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա ՀՀ տեղեկատվական անվտանգությունը կլինի լուրջ վտանգված. Աբովյան

Արխիվ 16-20

Համացանցում եւ մամուլում պտտվում է տեղեկություն, ըստ որի` Ադրբեջանը գնել է Անդրկովկասյան խոշոր եւ ազդեցիկ ինտերնետ պրովայդեր ընկերության (Caucasus Online) բաժնեմասի 49 տոկոսը, որը նաեւ սնուցում է Հայաստանը ինտերնետ կապով։ Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ տեղեկացրել է, որ պաշտոնական հարցումով շտապ դիմել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին:

«Ապշած կարդում եմ այս նորությունը եւ հասկանում եմ, որ եթե հանկարծ այս տեղեկությունը հաստատվի, ապա Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգությունը կլինի լուրջ, լուրջ, լուրջ վտանգված։ Այո, 49 տոկոսը վճռորոշ բաժնեմասը չէ, սակայն Ադրբեջանի ձեռքում հայտնվում է լրջագույն ազդեցության լծակ մեր դեմ։ Պետք չէ անիմաստ եւ անգրագետ «լոլո կարդալ» իբր վտանգներն ուռճացված են, ախր միայն լիովին իրականությունից կտրված մարդիկ կարող են համարել, որ վտանգ չկա, եթե մեզ ինտերնետ սնուցող ընկերության կեսի տերը մեր թշնամիներն են։

Նվազագույնը թուրքերը եւ ադրբեջանցիները կարող են յուրաքանչյուր պահի վերահսկել դեպի Հայաստան ինտերնետ թրաֆիկը եւ իմանան թրաֆիկի ծավալների մասին։ Անվտանգության ոլորտում աշխատող յուրաքանչյուր մարդ ձեզ կբացատրի վտանգները։ Եվ պետք չի մեղադրել վրացական կողմին, իրենք արել են այն, ինչ նպատակահարմար են գտել, եւ եթե հանկարծ տեղեկությունը հաստատվի, ապա միակ մեղավորները կառավարության այն չինովնիկներն են, որոնք, «էշի ականջում քնած», թույլ տվեցին այսպիսի վտանգավոր զարգացումներ հայաստանյան տեղեկատվական անվտանգության ոլորտում», - շեշտել է Ա. Աբովյանը եւ, որպես հետգրություն, հավելել. «Նվազագույնը պետք էր ամեն գնով թույլ չտալ այս գործարքը, նույնիսկ գնելով այդ ընկերությունը։ Սա այն ծախսերն էին, որոնք ուղղակի պարտադիր պետք է արվեին»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում