«Դե իմացիր արա, էդ ռուբիլնիկի տեղն էլ ես եմ ասել». Մանկության ընկերը` Կախյանի մեկ տարեկան երեխայի ու հղի կնոջ սպանության մասին

Արխիվ 16-20

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Բաղդասարյանի նախագահությամբ, 10, 5 տարվա ազատազրկման է դատապարտել Լոռու աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող Կախյանին:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մանկության ընկերների միջեւ արյունոտ վիճաբանության` սպանության, դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատաքննությունը դատարանում տևել է չորս տարի։

Զոհի` Վահագնի գյուղի բնակիչ Նվեր Քոչինյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 02.00-ին, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհից շուրջ 300 մետր հեռավորության վրա, գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Նախաքննության տվյալներով` սպանությունն իրականացրել է նույն գյուղի բնակիչ Ա.Կախյանը` «ՏՏ» տեսակի ատրճանակով կրակելով Քոչինյանի գլխին, ապա դիմել փախուստի: Ու մինչ նա հետախուզվում էր` Լոռիում մոլեգնում էր վրեժխնդրությունը. 2016 թվականի փետրվարի 27-ին հրկիզվել է գյուղում գտնվող նրա տունը։
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, այրվել է տան 2-րդ հարկի մի հատվածն իր գույքով:Նույն հարկի ննջասենյակներից մեկում հայտնաբերվել է 0,5 լ տարողությամբ ապակյա շշով, բենզինի հոտով հեղուկ, քարի կտորներ, որոնցով ջարդվել են ննջարանի պատուհանները, իսկ առաջին հարկի պատի տակ` կտորե լաթերով փաթաթված փայտի կտորներ: 2-րդ հարկի միջանցքում` հայտնաբերվել են նաև այրված РПК տեսակի զենքի նմանվող մետաղյա իրան, 3 դատարկ պահունակ, 1 զսպանակ և ինքնաձիգի կրակված փամփուշտների 58 պարկուճներ:

Ինքը` հետախուզվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել 2016 թվականի հունիսի 26-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Կախյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին, 235-րդ հոդվածի 1-ին և 329-րդ հոդվածի 1-ին մասերով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել մասնակի։

Դատարանում արդեն նա պատմել է, որ նա և տուժողը մանկությունից լավ ընկերներ են եղել և մի քանի տարի առաջ իր միջոցներով ՌԴ-ում հիմնադրել է փայտամշակման արտադրամաս, որտեղ աշխատելու համար տարել է տուժողին և մի քանի այլ տղաների։

Աշխատողներին գրանցել է իր ծանոթ` միլիցիայի աշխատողի տան վրա և մի օր վերջինս ասել է, որ տղաներից մեկը` Արոն, ում մոտ ինքը գնացել է գործ դնելու, ուզում է իրենց բռնել տալ: Ինքը հայհոյել է Արոյի հասցեին, իսկ տուժողը, ով այդ պահին ներկա է եղել, հարցրել է, թե ինչու հայհոյեց Արոյի հասցեին, որին ինքը պատասխանել է`«պետք էր»: Տուժողի հետ իր այդ խոսակցությունը հասել է Արոյին և նա եղբոր հետ եկել ու պարզաբանում է պահանջել իրենից :

Ըստ նրա` ինքը տուժողի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ նա օղի չպետք է օգտագործի, քանի որ խմիչքի պատճառով հաճախ է պատմություններ «սարքել»: Հունվար ամսին` իր ծննդյան օրը, նա նորից խմել է, վիրավորական խոսքով ասել, թե «էն օրը խի միլիցուն էտ ձև բան ասեցիր»: Ինքը հանդիմանել է` ասելով, որ «սահմանները» չանցնի, սակայն նա շարունակել է, իսկ երբ պառկել են քնելու, տուժողը սկսել է ջարդել տան գույքը, ապա մտել է իր սենյակ և հարվածել իրեն, այդ թվում` աղյուսով, որից հետո ինքը եւս հարվածել նրան, որից հետո Քոչինյանը փախել է տնից ու գիշերել արտադրամասում:

Կախյանը դատարանում պատմել է, թե դրանից հետո զանգահարել է տուժողի մորաքրոջ տղային և ասել, որ տուժողը «հարամ բան ա արել», նրան չի ներելու, իսկ արտադրամասը վաճառելու է և վերադառնա Հայաստան : Իմացել է նաև, որ երբ ինքը փողի կարիք ուներ և պատրաստվում էր գնալ Սանկտ Պետերբուրգ իր ծանոթներից պարտքով փող խնդրելու, տուժողը զանգահարել է նրանց և ասել, որ «հանկարծ Արմենին փող չտաք, քցելու է ու փախչի»:

Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ դեպքի նախորդ օրն ինքը գտնվել է Ռուսաստանում, կինը զանգահարել է և ասել, որ իրենց երեխայի ատամի տակ ուռուցք կա: Այդ մասին լսելուց հետո բոլոր գործերը թողել է և նույն գիշեր վերադարձել Հայաստան: Առավոտյան երեխային տարել է Դիլիջանի հիվանդանոց` հետազոտման: Պարզվել է, որ երեխայի հետ ամեն ինչ նորմալ է և կարող են վիրահատել։

Վերադառնալուց հետո նույն օրը միայնակ գնացել է Վահագնի գյուղում գտնվող իր հարազատների գերեզմաններ, որտեղից վերադառնալու ճանապարհին նկատել է կապույտ գույնի ավտոմեքենա, որը շարժվել է իր հետևից : Հասնելով գյուղամեջ` նշված ավտոմեքենան ձայնային ազդանշաներ է տվել, բարձր արագությամբ մեկ աջ, մեկ ձախ մտնելով, փորձել է վազանց կատարել և հայտնվել իր ավտոմեքենայի կողքին, այնուհետև նշված ավտոմեքենան արագությամբ անցել է իրեն:

Ինքը դանդաղ շարունակել է վարել մեքենան տան ուղղությամբ ու մոտենալով տանը` տեսել տուժողին, որը վազելով մոտեցել է ավտոմեքենային, ձեռքերը դրել ավտոմեքենայի «կապոտին»՚, որից հետո ինքը ավտոմեքենան կանգնեցրել է: Ըստ ամբաստանյալի վարկածի` տուժողը՝ Նվերը, ուժեղ քաշելով բացել է ավտոմեքենայի դուռը և վիրավորական խոսքով ասել, թե ինչու իրեն ճանապարհ չի տալիս : Ինքն էլ հակադարձել է ու հրել նրան, որի հետևանքով նա ընկել է: Ամբաստանյալը հայտնել է, որ տուժողը հարբած է եղել, հայհոյել հանգուցյալ հարազատներին` ավելացնելով. «դե իմացիր արա, էդ ռուբիլնիկի տեղն էլ ես եմ ասել»:

Նշենք, որ 2000 թվականին Վահագնի գյուղում սպանել էին Արմեն Կախյանի մեկ տարեկան երեխային եւ հղի կնոջը: Այդ դաժան սպանությունը չբացահայտվեց, սակայն լուրեր են շրջանառվում, թե հանցագործությանը ինչ-որ ձեւով առնչություն էր ունեցել նախկին պատգամավոր, Վանաձորի քրեական շրջաններում «Ճաճոյի Էդո» մականունով Էդիկ Մարտիրոսյանը:

Կախյանի ընտանիքի անդամների սպանությունից առաջ տան լույսերն անջատել էին, եւ ըստ ամբաստանյալի, լսելով, որ նա է անջատիչի տեղը ասել, կորցրել է ինքնատիրապետումն ու այլևս ոչինչ չէր հիշում, հիշում է միայն, որ Նվերն ընկած էր ու նրա գլխից արյուն է հոսում, հիշում է նաև, որ Բեգոն ասում էր «վեր կաց Նվեր»: Նա ցուցմունքում ասել է, որ զենքը եղել է Նվերի ձեռքին:

«Նա իր ձեռքից է խփվել՝ իմ ձեռքով»,- ասել է ամբաստանյալը՝ նշելով, որ չի հիշում, ձգանը քաշել է, թե ոչ:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն անմեղ է ճանաչել ամբաստանյալին՝ ապօրինի զենք կրելու մեղադրանքով, իսկ սպանության և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներով ճանաչել մեղավոր՝ դատապարտելով ազատազրկման՝ 10 տարի 6 ամիս ժամկետով։

Դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ։

Վերաքննիչ բողոքը քննվում է նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, կազմով ՝ դատավորներ Ալեքսանդր Ազարյանի և Անդրանիկ Մնացականյանի։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում