«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ

Արխիվ 16-20

Այսօր Ղազախստանի դեսպանատան նախաձեռնությամբ տեղի ունեցավ ղազախ մեծ գրող, բանաստեղծ, փիլիսոփա Աբայի ծննդյան 175-ամյակին նվիրված գրքերի շնորհանդեսը: Խոսքը գնում է հայերեն լեզվով օրերս լույս տեսած «Աբայի ուղին» եւ «Սեւ խոսքեր» գրքերի մասին: Գրքերը հրատարակված են ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության հովանավորությամբ, իսկ թարգամանությունը կատարել են ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը եւ Վարուժան Խասոտուրը: Գրքի նախաբանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը նշում է. «Աբայն այժմ արդիական է, քան երբեւէ, քանզի նրա լուսավորչական եւ մարդասիրական իմաստացիությունը պատասխանում է 21-րդ դարի մարտահրավերներին, երբ մեր ժամանակակիցը ստիպված է ընտրել անձնական զարգացման վեկտորը՝ մնալով առաընթացը հորձանուտում, կարծես անցնելով «ազգային պարփակվածության եւ մշակութային գլոբալ տարածման՝ Սքիլլայի եւ Քարիբդիսի» միջով»: Նախաբանում դեսպանը մշակութալուսավորչական աշխատանքը ղազախական իրականության մեջ համեմատում է հայ հասարակության համար Խաչատուր Աբովյանի եւ Հովհաննես Թումանյանի գործունեության հետ: «Պահպանվել են կինոխրոնիկայի խոսուն կադրեր, որոնք վկայում են հայ պոեզիայի դասականներ Սիլվա Կապուտիկյանի, Գեւորգ Էմինի եւ Պարույր Սեւակի՝ 1968 թվականին Ղազախստան այցելելու եւ Աբայի հուշարձանին հարգանքի տուրք մատուցելու մասին»,- գրում է Թ. Ուրազաեւը:Այսօրվա միջոցառումը անցկացվեց ժամանակի թելադրանքի ներքո հեռակա կարգով, եւ մասնակցում էին ինչպես Հայաստանի, այդպես էլ Ղազախստանի ներկայացուցիչները՝ գիտնականներ, պետական պաշտոնյաներ, ինչպես նաեւ թարգամանությունը ապահովող ստեղծագործական թիմը: Խոսելով օրվա թեմայի վերաբերյալ, հռետորները նշում էին, թե՛ դեսպան Ուրազաեւի, թե՛ ստեղծագործական խմբի հսկայածավալ աշխատանքը Աբայի գեղարվեստափիլիսոփայական ժառանգությունը հայ ընթերցողին փոխանցելու կապակցությամբ: Ինչպես նշեց իր ելույթում ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, Աբայի փիլիսոփայությունն ունի համաշխարհային նշանակություն եւ ոչ միայն հնարավորություն է տալիս շփվելու ղազախական ժամանակակից գրականության հիմնադրի ժառանգության հետ, այլեւ պատկերացում է տալիս ղազախ ժողովրդի դժվար պատմական ուղու եւ հոգեկերտվածքի վերաբերյալ: Հ. Բաբուխանյանը նշեց նաեւ, որ գրքերի հրատարակումը ունի նաեւ մեծ քաղաքական նշանակություն, քանի որ այսօր, երբ օրեցօր ավելանում են աշխարհում բաժանարար գծերը, գրքերի հրատարակությունը բարեկամության կամուրջ է հանդիսանում հայ եւ ղազախ ժողովուրդների միջեւ:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան