«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ամեն ոք կրում է իր խաչը…ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ

Արխիվ 16-20

Նրա մահվան մասին իր «Հուշերի գրքում» գրում է գրող Ստեփան Զորյանը.

«Վերջին տարին…

Նրա հոգում կար մի անփարատ վիշտ, որ կրում էր որպես լուռ ցավ։ Հիշելիս երբեմն միայն մի անսպասելի «ահ» էր անում և գլուխը թեքում, ու սակավ մարդ կարող էր տեսնել նրա արտասուքը ակնոցների տակ։ Երբ պատահում էր, որևէ մեկը պատմում էր նրան իր վիշտը` վիպասանը լսում էր ուշադիր և վերջում ասում տխրաթախիծ.

-Ամեն ոք կրում է իր խաչը…

Եվ շատերը չէին հասկանում, թե ինչու՞ այդ խոսքերն ասելիս, նրա դեմքը մռայլում էր թախիծը, և նա լռում էր գլխիկոր։ Դեռ Թիֆլիսում ես գիտեի, հետագայում նա ինքն արդեն գրեց իր «Կյանքի բովից»-ում, որ նրա կրտսեր որդին` Արմենը, ուսանողության տարիներին ծանր հիվանդություն էր ունեցել Շվեյցարիայում և վաղուց ի վեր գտնվում էր Սուրամի հոգեբուժարանում. և մարդիկ, անգամ մոտիկները, չգիտեին, թե ինչպես է հայրը տառապում որդու համար։

Թվում էր ժամանակի ընթացքում հաշատված պիտի լիներ որդու այդ վիճակի հետ, բայց այդպես չէր. ցավը շարունակ մխում էր նրա սրտում, և նա հերոսաբար տանում էր իր «խաչը», իր լուռ ցավը…

Բայց երբ տարիներ հետո Երևանում ստացավ Արմենի մահվան հեռագիրը, այդ օրվանից նա բոլորովին փոխվեց։ Նրա պարթև հասակը, հպարտ կեցվածքը ընդունեց մի տեսակ անօգ տեսք, ինչպես ճարտարապետական կոթողն է խախտվում ու ծռվում` փլվելու պատրաստ։ Գեղեցիկ, զվարթ դեմքը նիհարեց և հողագույն դարձավ. տկար աչքերն ավելի տկարացան։ Սիրտը սկսեց գործել շատ դանդաղ, ուստի և շարժվում էր մեծ դժվարությամբ. ամեն քսան-երեսուն քայլից հետո կանգ էր առնում շունչ քաշելու։ Այդ ըստ ամենայնի ֆիզիկապես առողջ մարդը միանգամից կքեց իր վշտի ծանրության տակ։

-Իմ Արմենը… Ես դեռ հույս ունեի աղոտ, թե պիտի ապաքինվի,- ասում էր ինձ։- Հիմա  ամեն ժամ աչքիս առաջ է նա` իր մանուկ օրերից մինչև…

Նրա վիշտ անսահման էր։ Ժողովրդական խոսքը, թե «դարդը մարդ է սպանում»,- կատարվում էր մեր առաջ։ Նա կենդանի մեռնում էր… բայց մեռնում էր իբրև հպարտ արծիվ։ Երբ մեկը, նրա երեր քայլերը նկատելով, մոտենում էր օգնելու, թևանցուկ անելու, նա մերժում էր այդ օգնություն. տանել չէր կարող, որ խղճային իրեն…

Շրջապատողներս բոլոր նշաններից տեսնում էինք, որ երկար չի ապրելու, բայց նա մեծ հույս ուներ Կիսլավոդսկի վրա։

-Ամեն տարի թույլ գնացել եմ, կազդուրված վերադարձել։ Տեսնենք, ջրերն ինձ միշտ օգնում են։

Նրա հույսերը, սակայն, չարդարացան, դժբախտաբար։

Եվ նա մեռավ դարձյալ ապրելու ու ստեղծագործելու անմար տենչով։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան