«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Լավրովը նախազգուշացրել է Լուկաշենկոյի հրաժարականի հնարավոր հետևանքների մասին

Արխիվ 16-20

Բելառուսական ընդդիմությունը, ձգտելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականին, գործում է «վենեսուելական սցենարով»: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Բանակցությունները ներկայիս իշխանությունների հետ առաջարկվում են միայն մեկ նպատակով, այն է քննարկել Բելառուսի նախագահի հեռացումը: Դա մոտավորապես նույնն է, ինչպես և Վենեսուելայում, երբ օրինական նախագահը վտարանդի է հայտարարվում»,-ասել է Լավրովը:

Ռուս նախարարի խոսքով՝ Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի որոշ հայտարարություններ կասկածելի են օրինականության տեսանկյունից: «Որոշ առաջարկներ, օրինակ, երբ ուժայիններին կոչ են անում «անցնել ժողովրդի կողմը» գրեթե հավասար է երդումը խախտելու կոչի»,-նկատել է Լավրովը:

«Ներկա պահին իրավիճակը փոքր-ինչ կարգավորվում է երկրում, սակայն բոլորին չէ, որ դա դուր է գալիս: Որոշ բելառուս ընդդիմադիրների, որոնք այժմ ապրում են Արևմուտքում և այնտեղից փորձում են իրենց երկրում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ցանկանում են, որ արյուն լինի, որպեսզի բելառուս ուժայինների ռեակցիան առաջ բերեն, որոնք հիմա ոչ ոքի ձեռք չեն տալիս և չեն միջամտում խաղաղ ցույցերի անցկացմանը»,-ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ այսօր ընդդիմության կողմնակիցների բազմահազարանոց ցույցեր են անցկացվում Բելառուսի մի շարք քաղաքներում, այդ թվում և մայրաքաղաքում, որտեղ ուժայինները շրջափակել են քաղաքի կենտրոնական հատվածը:

Օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները 14 օր անընդմեջ փողոց են դուրս գալիս՝ պահանջելով նոր նախագահական ընտրություններ անցկացնել: Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ ընտրությունների արդյունքներով հաղթող է ճանաչվել գործող նախագա Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ձայների 80 տոկոսը:

Աղբյուրը՝ tert.am

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան