«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բարձր ախորժակի պատճառները․ Ինչո՞ւ եք անդադար ցանկանում ուտել

Արխիվ 16-20

Եթե դուք անդադար ուտելու ցանկություն ունեք, ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգին․ ստանո՞ւմ է արդյոք ձեր օրգանիզմն անհրաժեշտ սննդարար նյութերը մթերքի միջոցով։ Եթե ձեր սննդակարգը կարելի է վստահաբար անվանել քիչ թե շատ առողջ, չափից շատ ուտելու պատճառները պետք է փնտրել այլ տեղում։

Տրամադրության խանգարումներ

Ախորժակի ոչ նորմալ բարձրացումը կարող է լինել լուրջ դեպրեսիվ խանգարման նշան, համարում է ամերիկացի հետազոտող, Վանդերբիլթի համալսարանի հոգեբանության դոցենտ Դեւիդ Շլունդթը։ Նրա խոսքով՝ դեպրեսիա ունեցող մարդիկ սովորաբար չեն վերահսկում սննդի օգտագործումն ու ուտում են ավելին, քան իրականում կարիք ունեն։

Քնի պակաս

Լաֆբորո համալսարանից (Մեծ Բրիտանիա) գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնց պարբերաբար չի հաջողվում բավարար քնել, ունեն մարմնի քաշի ավելի բարձր ինդեքս, քան նրանք, ովքեր քնում են օրական 6-8 ժամ։ Քնի պակասը, մասնագետների խոսքով, ազդում է հորմոնների վրա, այդ թվում՝ լեպտինի եւ գրելինի վրա, որոնք կարգավորում են ախորժակը։ Այդ երկու հորմոնների հարաբերակցության խախտումը կարող է առաջացնել բարձր ախորժակ։

Նախաճաշի բացթողումը

Նախաճաշը համարվում է սննդի ամենակարեւոր ընդունումը, եւ դա պատահական չէ։ Առավոտյան նախաճաշն «արագացնում» է նյութափոխանակության գործընթացներն օրգանիզմում, իսկ դրա բացթողումը կարող է հանգեցնել ամբողջ օրվա ընթացքում քաղցի արտասովոր զգացողությանը։

Սթրես

Սթրեսը նույնպես կարող է ստիպել ձեզ ավելի շատ ուտել, հատկապես քաղցրավենիք եւ բարձր կալորիականություն ունեցող մթերք։ Այդ երեւույթը կոչվում է էմոցիոնալ շատակերություն։

Սննդակարգում սպիտակուցի եւ ճարպի պակաս

Ճարպակալման հարցերով բրիտանացի փորձագետ Ջուլի Բերնարը պնդում է, որ սննդակարգում սպիտակուցի եւ առողջ ճարպերի պակասը կարող է դառնալ մշտական քաղցի պատճառ, եթե անգամ մարդն օրվա ընթացքում օգտագործում է բավարար չափով կալորիաներ։

Մանրաթելերի պակաս սննդակարգում

Սննդակարգում մանրաթելերի պակասը նույնպես կարող է առաջացնել բարձր ախորժակ․ մանրաթելը դանդաղ է քայքայվում աղեստամոքսային տրակտում, ինչը նպաստում է արյան մեջ գլյուկոզայի առավել կայուն մակարդակի։ Դրա ավելացումն, իր հերթին, մեծացնում է քաղցի զգացումը։

Չափազանց քիչ ածխաջրեր սննդակարգում։

Արագ ածխաջրերը (սպիտակ հաց, մակարոնեղեն, քաղցրավենիք եւ այլն) առաջացնում են էներգիայի ավելացում, որն արագ այրվում է ինսուլինի պատասխան սինթեզի պատճառով, որն օգնում է կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Արագ ածխաջրեր օգտագործելուց կարճ ժամանակ անց դուք կրկին կզգաք քաղց։

Արյան մեջ գլյուկոզայի բարձրացված մակարդակ

Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը նպաստում է ինսուլինից դիմակայունության, որը թուլացնում է ախորժակի վերահսկողությունը։ Եթե սնունդ ընդունելուց կարճ ժամանակ անց կրկին ցանկանում եք ուտել, եւ դա կրում է պարբերական բնույթ, դա կարող է լինել նախադիաբետի կամ շաքարային դիաբետի նախանշան։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան