«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չորս արդյունավետ մեթոդ զարկերակային բարձր ճնշումն առանց դեղորայքի կարգավորելու համար

Արխիվ 16-20

Զարկերակային բարձր ճնշումը շատ տարածված խնդիր է, որը համարվում է սրտի նոպաների, գլխուղեղի կաթվածի, անոթալայնանքի, կոգնիտիվ գործառույթների թուլացման ու երիկամային անբավարարության զարգացմանը նպաստող հիմնական գործոններից մեկը։ Այս հիվանդության դեպքում սովորաբար նշանակվում են զարկերակային ճնշումը կարգավորող դեղամիջոցներ, սակայն դրանք կարող են հանգեցնել մի շարք կողմնակի բարդությունների, այդ թվում՝ անքնության, ոտքերի ջղաձգումների, գլխապտույտների և այլն։ Նման տհաճ բարդություններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս փոխարինել դեղորայքը խնդրի դեմ պայքարի բնական միջոցներով, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չորս փորձված ու արդյունավետ միջոց, որոնք կօգնեն կարգավորել ճնշումն ու միաժամանակ խուսափել դեղամիջոցների վնասակար ազդեցությունից։

Փոխարինել աղը բույսերով

Աղի չարաշահումը, ինչը ներկայում շատ տարածված ու լուրջ խնդիր է, նպաստում է արյան ճնշման բարձրացմանը, ուստի այս մթերքի գործածությունը հարկավոր է խիստ սահմանափակել։ Հնարավորինս քիչ աղ օգտագործելու և դրանով իսկ զարկերակային ճնշումը նվազեցնելու համար կարելի է աղը փոխարինել տարատեսակ բույսերով ու սոխով։

Հետևել քաշին

Զարկերակային գերճնշման զարգացմանը նպաստող հիմնական գործոնը համարվում է ճարպակալումը, ուստի քաշը հարկավոր է պահել վերահսկողության տակ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր մեկ կիլոգրամ ավելորդ քաշից ազատվելու դեպքում զարկերակային ճնշումը նվազում է 1,5 մմ/սս-ով։ Առողջ քաշի պահպանումն իսկապես շատ արդյունավետ միջոց է զարկերակային գերճնշումն առանց դեղորայքի կանխարգելելու համար, ուստի մարմնի զանգվածի ինդեքսը հարկավոր է պահել 18,5-24,9-ի սահմաներում։

Պահպանել ֆիզիկական ակտիվությունը

Այնպիսի մարզաձևերը, ինչպիսին են դանդաղ վազքը, հեծանվասպորտն ու լողը, արդյունավետ կերպով նվազեցնում են զարկերակային ճնշումը։ Ցանկալի արդյունքին հասնելու համար մարզումներին հարկավոր է տրամադրել շաբաթական 150 րոպե։ Ընդ որում՝ մարզումները պետք է ստիպեն մի փոքր քրտնել, այլապես բավական արդյունավետ չեն լինի։

Խուսափել սթրեսներից

Մշտական անհանգստությունը ևս նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը, ուստի հարկավոր է սովորել ամեն երեկո պարզապես մոռանալ խնդիրների մասին ու հանգստանալ։ Այս հարցում շատ օգտակար կարող են լինել շնչառական վարժություններն ու յոգան, որոնք թուլացնում են ու օգնում են ազատվել սթրեսից և անհանգստությունից։

Նյութի աղբյուրը՝ Focus.de

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան