«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նման է, որ իրոք Դանիել Իոաննիսյանը պատվիրել է քաղաքական հետապնդում «Իրավունք»-ի դեմ

Արխիվ 16-20

Մեր «ԶԱՐՄԱՆՔ» խորագրում արդեն առիթ ունեցել ենք հիշատակելու այն փաստը, որ թերթի գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ հրավիրվել է հարցաքննության ՀՀ  Քննչական կոմիտե հատուկ կարևորագույն գործերով քննիչի մոտ: Եվ այդ հատուկ կարևոր գործի սկզբնաղբյուրը սկանդալային սորոսական ակտիվիստ, այժմ արդեն Հանրային խորհդի անդամ, նիկոլական խունտայի առանցքային դեմքերից մեկն է` ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ:

Մենք հիմնավոր ենթադրություն էինք արել. «Զարմանալի է, չնայած ինչ-որ տեղ նաեւ սպասելի, որ քայլասերված խունտան պետք է փորձի հետապնդում իրականացնել «Իրավունք» թերթի դեմ, իսկ ինչու է այդտեղ հայտնվել Իոաննիսյանը, կարելի է հիմնավոր ենթադրել: Նա  «Իրավունք TV-ի» եթերում քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ բանավեճում խայտառակ էր եղել, հավանաբար Նիկոլը դրանից շատ դժգոհ է մնացել, եւ ոչ միայն Նիկոլը, այլեւ այս ամբողջ խունտայի տերերը, եւ հիմա  Դանիելը երեւի թե պատվիրել է Քննչական կոմիտեին` մի ճար գտնել` «Իրավունքին» քրեական պատասխանատվության ենթարկելու»:

Եվ ահա, երբ Հովհաննես Գալաջյանը որպես օրինավոր քաղաքացի ներկայացավ հարցաքննության, արդարացան մեր ամենահոռետեսական սպասումները: Պարզվեց, որ «թավշյա» Քննչական կոմիտեի համար «հատուկ կարևորության գործ» է դառել «Իրավունքի»` 2017թ. մարտին (այսինքն գրեթե 3,5 տարի առաջ) հրապարակած «Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոանիսյանի կենսագրության ուշագրավ դրվագները» հոդվածը (տե՛ս https://iravunk.com/news/25716):

Այն ժամանակ «քայլող շառ» Իոանիսյանը դիմել էր ՀՀ Քննչական կոմիտե` պահանջելով քրգործ հարուցել «անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիքի հրապարակման» համար: Չնայած ի՞նչ «անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք» կարող է լիներ այն, որ տնեցիներով  իրար վրա դիմումներ էին գրում ոստիկանություն… Համ էլ հանրահայտ դեմքերի պարագայում անգամ եթե այդպիսի տեղեկությունները համարվեն «անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք», դրանց հրապարակումը մամուլում համաձայն գործող օրենսդրության բխում է գերակա հանրային շահից, հետևաբար չի կարող հանցակազմ պարունակել:

Եվ այն ժամանակ ՀՀ Քննչական կոմիտեն, այդ ամենում չտեսնելով քրեական որևէ բան, վարույթը կասեցրել էր: Հիմա էլ է այդ գործը կասեցված կարգավիճակում է, սակայն Դանիելն արդեն իշխող խունտայի ազդեցիկ դեմք է, և ջանքեր է գործադրում գործը վերաբացելու և հասնելու իր կապրիզի կատարմանը:

Ու ԿԱՍԵՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ առաջատար ընդդիմադիր լրատվամիջոցի ղեկավարին հարցաքննում են: Ավելին, ԿԱՍԵՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ ՀՀ Քննչական կոմիտեն իրականացնում է նաև այնպիսի գործողություններ, որոնք կարող են պատշաճ համարվել բացառապես ծանր հանցագործությունների «կենդանի» քննության դեպքում: Ի լրումն դրան ԿԱՍԵՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ այլ քննչական գործողություններն իրականացվում  են այն դեպքում, երբ միայն Դանիելի և նրա տերերի ուղեղում գոյություն ունեցող հնարովի «հանցակազմի» վաղեմության ժամկետն էլ է անցել…

Ի՞նչ է սա, եթե ոչ ՊԱՏՎԵՐՈՎ իրագործվող ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ: Քաղաքական հետապնդումն էլ հո պոզով-պոչով չի լինում: Ու բոլորի համար գաղտնիք չէ, որ և՛ «Իրավունք» թերթը, և՛ գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը վաղուց են կանգնած քայլասերված խունտայի և դիկտատուրա հաստատող Նիկոլի կոկորդին:

Հիշո՞ւմ եք Նիկոլի ասածը. «կա՞ մի դատավոր, ով ինձ կարող է ասել` ՉԷ՛»: Զուգահեռ տանելով` կարելի է հարցադրել` կա՞ մի իրավապահ/քննչական կառույց, որ Դանիելին կարող է ասել ՉԷ՛: Եվ այդպիսի մեթոդներով նիկոլասորոսական օկուպացիայի տակ գտնվող Հայաստանում քայլ առ քայլ վերացվում է մամուլի ազատությունը:

Բայց, ինչպես ասում են չինացիները` «դա էլ կանցնի»:

«ԻՐԱՎՈՒՆՔ»

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան