«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դա ահաբեկիչների ուղերձն է Սահմանադրական փոքր հանձնաժողովի բանակցությունների նախաշեմին

Արխիվ 16-20

Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսը Դամասկոսի արվարձանում գազատարի պայթյունը որակել է որպես ահաբեկիչների «ուղերձ»՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Սահմանադրական կոմիտեի փոքր խմբի բանակցությունների նախաշեմին, որը օգոստոսի 24-ին աշխատանքն է վերսկսում Ժնեւում:

Լույս օգոստոսի 24-ի գիշերը գազատարի հզոր պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի մայրաքաղաքի Ադրայի եւ Դումեյրի բնակավայրերի միջեւ, որն էլեկտրաէներգիայի անջատման է հանգեցրել հանրապետության ամբողջ տարածքում: Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի պատճառը դարձել է ահաբեկչությունը: Էլեկտրականության մատակարարումը մեծ մասամբ հաջողվել է վերականգնել պայթյունից երեք ժամ անց: Մինչեւ օգոստոսի 24-ի առավոտյան հրշեջների բրիգադները՝ բանակի աջակցությամբ, տեղաայնացրել են հրդեհը եւ ձեռնամուխ եղել վերանորոգման աշխատանքներին:

«Դա ահաբեկիչների ուղերձն է Սահմանադրական փոքր հանձնաժողովի բանակցությունների նախաշեմին, որը, ինչպես դուք գիտեք, մեկնարկում է այսօր: Նրանք ցանկանում են մեզ տեղեկացնել, որ իրենց լեզուն ավերածությունն է ու վնասը»,- Առնուսը հայտարարել է պայթյունի վայրում գտնվող լրագրողներին

Սիրիայի Սահմանադրական կոմիտեն օգոստոսի 24-ին վերսկսում է աշխատանքը 9–մսյա ընդմիջումից հետո: Կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչները ՄԱԿ-ի հովանու ներքո կրկին հավաքվում են Ժնեւում՝ փոքր խմբի կազմում՝ շարունակելու նոր Սահմանադրության քննարկումը:

Վարչապետը հայտնել է, որ գազատարի վերանորոգումը պլանավորվում է ավարտել օրվա ընթացքում: Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը հաջողվել է վերականգնել Սիրիայի նահանգների 60 տոկոսում՝ պայթյունից արդեն երեք ժամ հետո: Դամասկոսում էլեկտրամատակարարումը վերսկսվել Է մեկ ժամ անց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան