«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տնտեսական անկումը դեռ չի կանխվել. Արա Գալոյան

Տնտեսություն

Տնտեսականմեկնաբան ԱՐԱԳԱԼՈՅԱՆԻ գնահատմամբ՝ դատելովայստարվահունվար-հուլիսիմակրոտնտեսականցուցանիշներից՝ տնտեսականանկումըդեռչիկանխվել:

- Այդ մասին առաջինը «հուշում է» մեր իշխանությունների սիրելի Տնտեսական ակտիվության գործակիցը: Այն առաջին կիսամյակի տվյալներով 95.3 տոկոս էր նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ: Իսկ հունվար-հուլիսինը մեկ տոկոսով ցածր է՝ 94.3: Արդյունաբերության 1.5 տոկոսանոց աճը ոգևորիչ չէ: Մի կողմից փոքր թվի պատճառով: Մյուս կողմից առայժմ պարզ չէ, թե որ ոլորտի հաշվին է այն արձանագրվել: Մեկ ամիս առաջ արձանագրված 1.3 տոկոսանոց աճը հանքահումքային արդյունաբերության ու բացահանքերի շահագործման հաշվին էր: Շինարարության ոլորտն էլ շարունակում է նկատելի ետ մնալ անցած տարվանից՝ կրճատումը 22.6 տոկոս է: Էլեկտրաէներգիայի արտադրությունը, որ առաջին կիսամյակի տվյալներով 4.4 տոկոս աճ ուներ հուլիս ամսին, ուղիղ մեկ տոկոսով «դանդաղել է»՝ անցած տարվա հունվար-հուլիսի համեմատ 3.4 տոկոս է աճը: «Ուշքի չի գալիս» ծառայությունների ոլորտը, որի նահանջն առաջին յոթ ամիսներին նվազել է 6.4 տոկոսի չափով: Նվազել է անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Շարունակում է նաև առևտրի ոլորտի անկումը: Նախ ներքին առևտրի ծավալների մասին: Առևտրի շրջանառությունը երկու ամիս է «կայունացել է» 11 տոկոսանոց կրճատման ցուցանիշի վրա: Իսկ արտաքին ապրանքաշրջանառության անկումը դեռ չի կայունացել: Անկումը խորացել է 0.6 տոկոսով՝ 11.3 տոկոս առաջին կիսամյակի 10.7-ի փոխարեն: Անցած տարվա արտահանման ծավալը 1 մլրդ 417.5 մլնդոլար էր: Այս տարվա ցուցանիշը 1 մլրդ 333.8 մլնդոլար: Արտահանումը կրճատվել է 6.4 տոկոսով: Ներմուծումներն ավելի մեծ չափով են նվազել: Անցած տարի ներմուծվել էր 2 մլրդ 778 մլնդոլարի ապրանք: Իսկ այս տարվա «գինը» 2 մլրդ 405 մլնդոլար է: Կրճատումը 13.7 տոկոս է:

Մեր վիճակագրությունը երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական նախնական 7 ցուցանիշ (կամ ցուցանիշների խումբ) է հրապարակում: Այդ յոթ ցուցանիշներից մեկը միջինանվանականաշխատավարձն է: Աշխատավարձի չափի հրապարակումը՝ հարկերը ներառյալ, արվում է հավանաբար այն պատճառով, որ այդպես աշխատավարձի չափն ավելի մեծ է: Կամ ավելի «պատկառելի»: Աշխատավարձի աճի թեման էլ մեր իշխանությունների հպարտանալու առիթներից է: Բայց այս անգամ աշխատավարձերի չափի թվերում մի հետաքրքիր «մանրուք» կա: Աշխատավարձի խմբում միանգամից երեքտվյալ է ներկայացվում: Նախ հրապարակվում է միջին անվանական աշխատավարձը: Այս տարվա առաջին յոթ ամիսների տվյալներով՝ այն կազմել է 187 հազար 224 դրամ: Անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը 5 տոկոս է: Բայց վիճակագրությունը նաև առանձին-առանձին ներկայացնում է միջին աշխատավարձը պետական և ոչ պետական հատվածներում: Հասկանալի է, որ պետական հատվածի միջին աշխատավարձը միշտ ավելի ցածր է եղել, քան տնտեսության ոչ պետական հատվածում: Այս տարվա յոթ ամիսների հաշվարկով աշխատավարձը ոչ պետական հատվածում կազմել է 197 հազար 603 դրամ: Եւ վերջին տարիներին առաջինանգամ ոչ պետական հատվածում ավելի ցածր ցուցանիշ է, քան արձանագրվել է նախորդ ամսին: Առաջին կիսամյակում աշխատավարձի միջին չափը 198 հազար 323 դրամ էր: Հետևաբար կարելի է ենթադրել, որ աշխատավարձերըմերերկրումբարձրանումեն, որովհետևբարձրանումենպետականոլորտումաշխատողներիաշխատավարձերը: Կոնկրետ այս տարվա աճը նախորդի համեմատ կազմել է 7.7 տոկոս: Զուտ թվերով հունվար-հունիսին պետական ոլորտում միջին աշխատավարձը 162 հազար 11 դրամ էր: Իսկ հունվար-հուլիսին արդեն՝ 165 հազար 813 դրամ:

Այսպիսին են հունվար-հուլիսի մակրոտնտեսական թվերը:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան