«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գործող իշխանությունն արդեն «անցյալում է», սակայն մեր ապագան մշուշոտ է. Ստեփան Դանիելյան

Արխիվ 16-20

Ցանկացած ընտրության արդյունքում, ուզենք, թե չուզենք, իշխանության է գալիս մի որևէ կուսակցություն, և երկրի ճակատագիրը հանձնում ենք այդ կուսակցությանը, սակայն քչերին է հետաքրքրում, թե իրենցից ի՞նչ են ներկայացնում այդ կուսակցությունները, ի՞նչ գիտական ու հետազոտական պոտենցիալ ու ի՞նչ կադրային բազա ունեն ու ի՞նչ խնդիրներ են լուծելու։

Դեռևս 1995-ից սկսած մենք կենտրոնացած ենք ընտրությունների արդարության խնդրի վրա, սակայն դրանց բովանդակությունը կարծես թե անհետաքրքիր է։ Հիմա նույնպես նույն հանգրվանում ենք գտնվում․ իշխանության են եկել անհասկանալի մարդիկ, որոնցից դժգոհությունը գնալով մեծանում է, և նրանց փոխարինելու հարցը դարձել է օրախնդիր, սակայն ումո՞վ ու հանուն ինչի՞ ենք նրանց մեկ ուրիշով փոխարինելու, դարձյալ, կարծես թե, երկրորդական հարց է։

Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է երկու քայլանոց գործողություն իրականացնել՝ ստեղծել կուսակցություն և հարցազրույցներ տալ։ Նույնը կարելի է ասել լրագրության մասին՝ հիմնել լրատվամիջոց ու սկսել հարցազրույցներ վերցնել կա՛մ իրենց քաղաքական գործիչ հայտարարած անձանցից, կա՛մ փորձագետներից, որոնք մեկնաբանում են այդ գործիչների խոսքը։ Առանձին բացառություններով հանդերձ սա է մեր քաղաքական գործընթացների հիմնական բնութագիրը։

Հայաստանում կա արմատացած կարծիք, որի համաձայն` կուսակցություններն իշխանության հասնելու գործիքներ են, և քաղաքականությամբ զբաղվելու վերջնանպատակն իշխանություն ունենալն է։ Մեծ հաշվով կուսակցություններն իշխանության հասնելու կամ ծայրահեղ դեպքում դրան մասնակցելու գործիքներ են, սակայն դա այդպես է, երբ կայացած է քաղաքական համակարգը, իսկ երբ այդ համակարգը խորտակված է, ապա քաղաքական պայքարը ստանում է այլ բովանդակություն։

«Ես որոշել եմ հանցագործ կյանքով ապրել, սակայն դեռ չեմ որոշել, թե որ կուսակցությանն անդամագրվեմ»

Չաբբի Բրաուն, բրիտանացի կոմիկ

Հասկանալի է, որ եթե կան համոզմունքներ ու պետության զարգացման ծրագրեր, ապա դրանք իրագործելու համար նախևառաջ պետք է ձեռք բերել գործադիր մարմին ձևավորելու, այսինքն` իշխանության տիրապետելու հնարավորություն։ Սակայն, երբ դրանք չկան, ապա ունենում ենք այն, ինչ այսօր ունենք՝ ապակողմնորոշված հանրություն, իսկ քաղաքական գործընթացները վերածվել են փոխադարձ մեղադրանքների, որոնք արդեն քչերին են հետաքրքրում:

«Պետք է հաճախակի փոխել սեփական կարծիքը, որպեսզի սեփական կուսակցության հանդեպ հավատարմաթյունը պահել»

XVII դարում Փարիզի արքեպիսկոպոս

Քաղաքականությամբ զբաղվելն ենթադրում է ձևավորել քաղաքական դիսկուրս` խոսույթ, և դրանով ազդել իրավիճակի վրա, երբեմն էլ թելադրել քաղաքական որոշումների օրակարգը։ Կարճ ասած` քաղաքականությամբ զբաղվել` նշանակում է «արտադրել» քաղաքական միտք, պատրաստել կադրեր ու թելադրել դիսկուրս։

Արևմուտքում գիտությունը կից է համալսարաններին, իսկ նախկին խորհրդային երկրներում այն կից է ակադեմիաներին, որոնք ունեին ու մինչ այսօր ունեն պետական կարգավիճակ՝ ազատ մտքի նվազագույն շեմով։ Նույնը կարելի է ասել նաև կուսակցությունների մասին։ Արևմուտքում կուսակցությունները քաղաքական մտքի գործարաններ են, որոնք իրենց կից ունեն ամսագրեր, tհink-tank-եր, քաղաքական դպրոցներ, հետազոտական կենտրոններ և այլն, իսկ երբեմն համալսարանների հայտնի պրոֆեսորների կարծիքն ավելի ազդեցիկ է իրենց համար, որոնց ժամանակ առ ժամանակ ներգրավում են կառավարման համակարգ։ Կուսակցությունները պատրաստում են նաև իրենց կադրային կազմը, որոնք փորձաշրջան են անցնում տեղական կառաարման մարմիններում և մինչ ընտրությունները պատրաստում են ստվերային կառավարության կազմը։ Մի խոսքով, կայացած արևմտյան կուսակցությունները բաց համակարգեր են, որտեղ գործում են սոցիալական լիֆտերը և ամբիցիաներ ու ընդունակություններ ունեցող երիտասարդները ոչ թե գնում են փողոց իրենց ռեալիզացնելու համար, այլ ըստ իրենց համոզմունքների՝ ընտրում են այս կամ այն կառույցը։

«Գունավոր» կոչվող հեղափոխություններն իրականանում են հենց այն երկրներում, որտեղ կուսակցությունները իշխանության բուրգի սպասավորներն են՝ հաճախորդները, քարացած են ու չկա բաց քաղաքական համակարգ։

«Կուսակցությունը շատերի մտածբաղությունն է՝ հանուն քչերի իշխանության»

Ալեքսանդր Պոպ, XVIII դարի անգլիացի բանաստեղծ

2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն, որից հետո իշխանության եկած «հեղափոխական» թիմն այդպես էլ չկարողացավ ձևակերպել իր քաղաքական օրակարգը և մինչև հիմա որևէ ողջամիտ ու հիմնարար բարեփոխում չի իրականացրել։ Դա սպասելի էր իրականությունը սթափ գնահատող մարդկանց համար, որովհետև իրական ռեֆորմներն ու կայուն կառավարումն ունենում են նախապայմաններ, որոնք չկային այն ժամանակ ու չկան հիմա։

«Ոմանք հաճախակի են դավաճանում սեփական կուսակցությանը՝ հանուն սկզբունքների, իսկ ոմանք սկզբունքներին՝ հանուն կուսակցության»

Բենջամին Դիզրաելի, XIX դարում Բրիտանիայի վարչապետ

Գործող իշխանությունը քաղաքացիներից շատերի համար արդեն «անցյալում» է, նրանք կան, բայց արդեն հին են ու ամենաբացասականն այն է, որ նրանց պոտենցիալ փոխարինողները նույն մոտեցումն ունեն․ կգանք իշխանության, հետո կմտածենք, թե ինչ պետք է անել։

Քաղաքագետ

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան