«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Անգամ ինքնախայտառակվելու գնով քննչակական եւ դատախազական համակարգը լծվել են Սերոբյանին «ջրից չոր» հանելու գործին.NEWSMEDIA.am

Արխիվ 16-20

NEWSMEDIA.am-ը մեկ անգամ չէ, որ առիթ ունեցել է անդրադառնալու ՇՊՀ-ի ինչպես նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի, այնպես էլ եւ ներկայիս ռեկտորի ժՊ Երվանդ Սերոբյանի կողմից կատարված անօրինություններին: Վերջիններիս կողմից կատարված առերեւույթ հանցագործությունները գուցե այդպես էլ իրավական գնահատականի չարժանանային, եթե ՇՊՀ դասախոսներ Գագիկ Համբարյանը, եւ Հովհաննես Խորիկյանը հանրությանը փաստարկված չներկայացնեին բուհում տեղի ունեցող անօրինությունները, եւ այդ առիթով չդիմեին իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, որ ճանաչված դասախոսների հերթական բողոքների արդյունքում, դեռեւս մեկ տարի առաջ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Այսօր արդեն, ինչպես տեղեկացավ NEWSMEDIA.am-ը, գործի քննությունը ավարտվել է, եւ այն ուղարկվել է դատարան՝ դատաքննության:

Վերոնշյալ գործի էության, հանգամանքների, մարզային դատախազների դրսեւորած վարքի, ինչպես նաեւ արդարադատությունն իրականացնող մարմնից ունեցած սպասելիքների մասին NEWSMEDIA.am-ը զրուցել է հայտնի քաղաքական վերլուծաբան, ՇՊՀ դասախոս ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով գործի հանգամանքներին եւ բովանդակությանը նախ նկատեց.

-Դեռեւս մեկ տարի առաջ, ես եւ գործընկերս՝ Հովհաննես Խորիկյանը, բողոք էինք ներկայացրել մարզի դատախազություն՝ ՇՊՀ-ի ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի կողմից կատարված առերեւույթ հանցագործությունների մասին: Իսկ հանցագործությունները հետեւյալն էին. Սերոբյանը չարաշահելով իր պաշտոնական դիրքը՝ չէր կատարել իր վրա դրված պարտականությունները որպես դասախոս: Քանի որ նույն Սերոբյանը, բացի ռեկտոր լինելուց՝ նաեւ դասախոսի պարտականություններ ունի կատարելու:
Այնինչ, իր պարտականությունները չկատարելու համար, այդ ամենը քողարկելու նպատակով նա դիմել էր բազմաթիվ կեղծիքների: Օրինակ, «Կենսաբանություն »
առկա առաջին կոււրսում՝ դասաբաշխումով իր վրա գրանցված Ֆիզիկա առարկայի 66 ժամը չէր պարապել, չէր վերցրել միջանկյալ քննությունները, չէր ստուգել ուսանողների ակտիվությունը, բայց, չգիտես ինչպես գնահատականներ էր դրել՝ կեղծելով բազմաթիվ փաստաթղթեր. մատյանը, քննական անդորագրեր, կատարելով առերեւույթ հանցագործություն:

Պարոն Սերոբյանը, ըստ իմ տեղեկությունների, որը հաստատել են նաեւ բազմաթիվ ուսանողներ՝ մանկավարժական պրակտիկայի ընթացքում, եւս չի կատարել իր պարտականությունները:

Այն է. չի ուղեկցել ուսանողներին դպրոց, դասալսումներ չի կազմակերպել, բայց ուսանողների մանկավարժական պրակտիկայի օրագրերում անցակացրել է գնահատականներ, լրացրել է այնպիսի տողեր, որոնք (եթե ինքը չի գնացել դասերի)չէր էլ կարող լրացնել: Ըստ էության, կրկին պաշտոնական դիրքը չարաշահելով կատարել է հանցագործություն՝ ՇՊՀ-ին պատճառելով մեծ ֆինանսական վնաս: Սակայն զարմանալիորեն, վերոնշյալ գործը մեկ տարի քննչականում դեգերելուց հետո՝ այս տարվա հուլիսի վերջին հայտնվեց դատարանում, իսկ Սերոբյանին եւ նրա այսպես ասած հանցակիցներին ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆիզիկայի եւ մաթեմաիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վարդան Մանուկյանին եւ Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Բագրատ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ընդամենը պաշտոնական կեղծիքի հատկանիշներով:

Մանրամասները սկզբնաղբյուր էլ. օրաթերթում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան