«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հունաստանը եւ Թուրքիան հայտարարել են Միջերկրական ծովի արեւելքում իրենց պահանջները պաշտպանելու մտադրության մասին

Արխիվ 16-20

Հունաստանը եւ Թուրքիան լարվածության աճի պայմաններում հայտարարել են Միջերկրական ծովի արեւելքում իրենց պահանջները պաշտպանելու մտադրության մասին, հայտնում է AP-ը:

Հունաստանը հայտարարել է իր արեւմտյան ափի երկայնքով տարածքային ջրերն ընդլայնելու պլանների մասին եւ երկու օր զորավարժություններ է անցկացրել այն ջրերում, որտեղ Թուրքիան մարտահրավեր է նետում Աթենքի հայտարարած ծովային իրավասությանը:

«Թուրքիան հետ կվերցնի այն, ինչ իրեն է պատկանում Միջերկրական, Էգեյան եւ Սեւ ծովերում»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք երբեք փոխզիջման չենք գնա այն բանի շուրջ, ինչ մեզ է պատկանում: Մենք վճռական ենք անել անհրաժեշտ ամեն ինչ՝ քաղաքական, տնտեսական եւ ռազմական առումով»:

Էրդողանի կոշտ խոսքերը հնչել են, չնայած Գերմանիայի միջնորդական ջանքերին, որով արտգործնախարարը մեկ օր առաջ Աթենքի եւ Անկարայի միջեւ մաքոքային դիվանագիտություն էր վարել՝ փորձելով լիցքաթափել իրավիճակը:

Մինչդեռ Աթենքում վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ Հունաստանը նախատեսում է իրականացնել արեւմտյան ափի երկայնքով տարածքային ջրերն ընդլայնելու իր օրինական իրավունքը՝ 6-ից հասցնելով մինչեւ 12 ծովային մղոնի:

Հունական ափամերձ հատվածի երկայնքով նախատեսվող ընդլայնումը ուղղակիորեն չի ազդի հույն-թուրքական վեճի կենտրոնում գտնվող տարածքի վրա: Բայց վարչապետը խորհրդարանին ասել է, որ Հունաստանը հրաժարվում է տասնամյակների «պասիվ» արտաքին քաղաքականությունից:

Միցոտակիսը Թուրքիայի գործողությունները որակել է որպես «ապօրինի եւ սադրիչ»՝ հավելելով, որ Աթենքը պատրաստ է բանակցություններ սկսել Թուրքիայի հետ՝ որպես գերմանական միջնորդության նախաձեռնության մաս, եթե դադարեցվեն թուրքական հետախուզական աշխատանքները: «Մեր դիրքորոշումը շատ հստակ է եւ կարող է ձեւակերպվել հետեւյալ խոսքերով՝ Երբ սադրանքները դադարեն, հնարավոր կլինի բանակցություններ սկսել»,- ասել է նա օրենսդիրներին:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Խայկո Մաասը նախօրեին այցելել էր Հունաստան եւ Թուրքիա՝ երկխոսության եւ լարվածությունը մեղմելու կոչ անելու, նախազգուշացնելով, որ «ցանկացած կայծ, նույնիսկ ամենափոքրը, կարող է աղետի հանգեցնել»:

Մաասի հետ բանակցություններից հետո Հունաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները երկխոսության պատրաստակամություն են հայտնել, սակայն միմյանց մեղադրել են առճակատման մեջ:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան