«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայ առաէքելական եկեղեցու հիմնադրման էջերից

Արխիվ 16-20

Միաստվածության գաղափարից անտեղյակ հայ ժողովուրդը, ինչպես նաև բազմաթիվ այլ ազգեր հեթանոս էին: Կառուցել էին տաճարներ, կանգնեցրել արձաններ և ծեսեր ու արարողություններ էին կատարում այդ քարերի՝ կուռքերի մոտ և զոհեր մատուցում դրանց: Սկզբնական շրջանում քրիստոնեություն տարածողները, քարոզողները ամենուրեք ճնշվում էին և հալածվում:

Քրիստոսի 12 աշակերտներից Թադևոս առաքյալն առաջինն եկավ Հայաստան և քարոզեց աշխարհի փրկության, Հիսուսի խաչելության և հարության մասին: Թադևոսից հետո Հայաստան եկավ Բարդողիմեոս առաքյալը: Նրանք էլ հիմնեցին Հայաստանյանց եկեղեցին և Աստծո նոր հոտը հովվելու համար ձեռնադրեցին սարկավագներ, երեցներ, եպիսկոպոսներ: Հայոց Սանատրուկ թագավորը լինելով մոլի հեթանոս, հալածանքներ սկսեց նորադարձ հայ քրիստոնյաների դեմ: Նա մահվան դատապարտեց նույնիսկ իր դստերն ու քրոջը՝ Սանդուխտ ույսին և Ոգուհի իշխանուհուն: Արքայի հրամանով նահատակվեցին Թադևոս և Բարդուսիմեոս առաքյալները: Որքան էլ դաժան էր Սանատրուկի վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ, այնուամենայիվ, նրան չհաջողվեց կասեցնել քրիստոնեության տարածումը Հայաստանում:  Սուրբ Թադևոս առաքյալից հետո մեր եկեղեցին ունեցավ իր հովվապետները՝ հայրապետներ Զաքարիան, Զեմենըոսը, Ատրներսեհը, Մուշեն, Շահեն, Շավարշը և Մերուժանը: Նրանք վառ պահելով Հիսուսի ավետարանի ջահը՝ հասցրեցին մինչև երրորդ դարի վերջը և հանձնեցին Գրիգոր Պարթևացուն: Այդ ժամանակ հայոց գահին նստած էր իր նախորդներից ոչ պակաս հեթանոս Տրդատ Գ թագավորը: Քրիստոնյաների դեմ հալածանքները շարունակվում էին:  Տրդատ Գ-ի հրամանով բանտարկեցին ու Խոր վիրապը նետեցին Գրիգոր Պարթևացուն, նահատակության ենթարկվեցին հռիթսիմյան կույսերը: Սակայն այդտեղ էր, որ կատարվեց հայոց երկրի հրաշքը: Խորվիրապի բանտում, ուր դեռ ոչ ոքի բախտ չէր վիճակվել կենդանի մնալ, Աստծո կամոք 13 տարի ապրեց Գրիգորը, ապրեց այնքան, մինչև որ կրկին Աստծո կամքով Տրդատ Գ թագավորը հիվանդացավ գայլախտով: Մի գիշեր երազում հիսուսը հայտնեց արքայի քրոջը՝ Խոսրովիդուտին, թե միայն Գրիգորը կարող է իր աղոթքներով բժշլել Տրդատ թագավորին: Գրիգորին հանեցին վիրապից, և նա աղոթքներով բժշկեց արքային: Այս տեսնելով՝ Տրդատ թագավորը դարձի եկավ, զղջաց, ապաշխարեց, առաջինն ինքը մկրտվեց Գրիգորի ձեռքով, ապա մկրտեց իր ընտանիքը: 301 թ. արքայական հրովարտակով քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն: Գրիգոր Պարթևացին, Կեսարիայում Հայաստանի եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո, դարձավ Հայաստանյաց առաքելական եկեղեցու առաջին օծյալ կաթողիկոսը և երկրորդ լուսավորիչը: Հիշենք, որ առաջին լուսավորիչներ համարվեցին Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալները: Այդ շրջանից ի վեր Գրիգոր Պարթևացին կոչվեց Գրիգոր Լուավորիչ, իսկ մեր եկեղեցին՝ Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցի:

 Աիդա Արշակյան

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան