«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հասարակությունը բևեռացած է, որը ոչ մի լավ բանի չի բերի. Փաստաբան

Արխիվ 16-20

Այսօր հասարակությունը բևեռացած է, որը ոչ մի լավ բան չի բերելու առաջինը հասարակության համար: Այսօր հասարակությունն իրավունք է վերապահում իրեն քննարկելու և պարտադրելու  իրավական գործառույթներ՝ առանց հաշվի առնելու ոլորտի մասնագետների կարծիքը, առանց որի ցանկացած ծրագիր կամ չի գործելու, կամ կործանարար է լինելու: Բավական է քաղաքական հարթության վրա արվի հայտարարություն, որ տվյալ անձը կամ կառույցը խրված է պայմանական կոռուպցիոն ռիսկի մեջ, հայտնվում են շառլատաններ, որոնք ուղղորդում են զանգվածներին՝ այրելու, կործանելու ... :
Զորօրինակ՝ Սահմանադրական դատարանը: Հասարակության մեջ այն ասոցացվում է, կապված համապետական ընտրություններից հետո գործող իշխանության թելը թելող, ըստ այդմ, ընտրովի սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին: Այդպես է դա, թե՝ ոչ, ես ունեմ դրա հետ կապված իմ ուրույն կարծիքը և փաստում եմ, որ այո, այդպես է:
Հիմա դա պատճառ է, որ կայացած, ընդ որում, Եվրոպական համայնքում իր պատվավոր տեղը գտած ինստիտուտը հիմքից քանդել, նոր մոդելով նոր հեծանիվ հայտնագործել, առանց հիմնավորելու, թե որն է պետության, հասարակության ու արդարադատության շահը:
Ցանկանում եմ փաստել, որ Սահմանադրական դատարանն իր գործնեության ընթացում այնպիսի հեղափոխական որոշումներ է կայացրել, որն էականորեն բարելավել է այս կամ այն ոլորտի անձանց իրավունքները:
Բերեմ մեկ օրինակ.
Աշխատանքային օրենսգրքի ուժով գործատուին իրավունք է վերապահվում՝ աշխատողին ազատել աշխատանքից կենսաթոշակի տարիքի լրանալու հիմքով: Մայր բուհի տնտեսագիտական ամբիոնի վարիչին այդ հիմքով ազատում են աշխատանքից այն դեպքում, երբ պայմանագրի ժամկետը լրանում էր մի քանի տարի անց: Ակնհայտ էր, որ առկա է անձի իրավունքի խախտում, քանի որ պայմանագիրը կնքելիս գործատուն պետք է հաշվի առներ այդ հանգամանքը, իսկ պայմանագիրը, որպես լոկալ իրավական ակտ, ուղղակի պարտականություններ է ստեղծում գործատուի համար: Դատական պաշտպանության ժամանակ մայր բուհի ներկայացուցիչը, իրավամբ, հղում էր կատարում օրենսդրական նորմը՝ կենսաթոշակի գնալու հետ կապված: Մյուս կողմը, որի շահերը դատարանում ներկայացնում էր իմ կողմից ղեկավարվող փաստաբանական գրասենյակը, միջնորդեց դատարանին կասեցնել գործի վարույթը և դիմել սահմանադրական դատարան՝ հակասահմանադրական ճանաչելու օրենքի տվյալ նորմը, որը վերաբերում է ժամկետային պայմանագրեր ունեցող աշխատողներին, որոնց պայմանագրի ժամկետը լրանում է կենսաթոշակի գնալուց ավելի ուշ: Դատարանը, նախագահությամբ դատավոր Գայանե Կարախանյանի, իրավամբ, ասեմ ավելին, որ մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն այն ժամանակ Հանրապետության Նախագահն էր, գործի վարույթը կասեցրեց և դիմեց Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանն իր լիազորությունների սահմաններում իրականացրեց սահմանադրական արդարադատություն և այդ դրվագով օրենսդրական այդ նորմը ճանաչվեց հակասահմանադրական, որից հետո աշխատանքային օրենսգրքում կատարվեց համապատասխան փոփոխությունը: Ահավասիկ, Սահմանադրական դատարանն իր ողջ հզորությամբ որպես կայացած միավոր: 
Հիմա, եթե այս կարևոր ինստիտուտը պետք է քանդել առանց մասնագիտական լուրջ հիմնավորման, որ փոխարինող կառույցն ավելի մեծ որակ է ապահովելու, մի հատ էլ հղում անել, որ դա հասարակական պահանջ է, իմ կարծիքով, կործանարար է լինելու հենց հասարակության ու պետականության համար: Նախ հասարակությանը պետք չէ լարել անձանձ և կայացած ինստիտուտների դեմ: Հասարակությունը լավագույն ցանկության դեպքում չի կարող օբյեկտիվ կարծիք հայտնել մի բանի շուրջ, որի մասնագետը չէ:
Եվ ամենակարևորը, նման կործանարար նախադեպով, որպես հասարակական պահանջ, նույն հասարակությունն վաղը ընկնելով սրա-նրա ազդեցության տակ՝ թույլ չի տալու նաև այս իշխանությանը՝  իրականացնելու, իրավամբ, պետական նշանակության ծրագրեր:

Լևոն Բաղդասարյան
#ԼեվԳրուպ
#փաստաբանական_գրասենյակ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան