«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Երկիրն այսօր մեկ այլ բանի մեջ է խեղդվում». Անի Սամսոնյան

Արխիվ 16-20

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք այլևս չենք խեղդվում Սերժ Սարգսյանի «գաղջ» մթնոլորտում:

Այսպես է համոզել և շարունակում համոզել իշխանությունը հանրությանը: Իմ համոզմամբ` երկիրն այսօր մեկ այլ բանի մեջ է խեղդվում` սև ու սպիտակի թմբիրի: Տարբեր հարցերով քաղաքացիների արդար բողոքի ձայնը բախվում է պիցցայակերների, դավաճանների, սևերի, սաբոտաժ անողների և հեղափոխական իշխանությանը հոգեբանորեն հալածողների բանավեճին ու վարկաբեկվում: Սա ես չեմ ասում, այլ այն մարդիկ, ովքեր բողոքում են Կառավարության շենքի առջև և նրանց հետ վարվում են այնպես, ինչպես վարվում են մեզ հետ և բոլոր նրանց հետ, ովքեր ունեն իրենց կարծիքը, բայց վախում են արտահայտել այն: Ըստ էության` ինչպես նախկինների ժամանակ:

Վախը մնում է վախ` անկախ դրա պատճառներից:

Այս իշխանությունը մարդկանց սովորեցրեց մտքի, խղճի այլասերված և քինախնդիր ազատությանը և դա չարիքի պես խժռում է բոլոր առողջ քննարկումներն ու բանավեճերը:

Մարդիկ այսօր ուզում են իրենց տան հարցը լուծվի, իրենց քթի տակ հանք չբացեն կամ անարգել հասնեն ՌԴ, բայց թիրախավորվում են և ընկնում սևուսպիտակի փոսը: Եվ անելանելիությունից կոչ են անում չքաղաքականացնել իրենց հարցերը:

Բայց մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենց բոլոր հարցերը քաղաքական են, որովհետև որոշում կայացնողները իշխանության համար կռիվ տված և իրենց վստահությունը որսացող քաղաքական դերակատարներ են: Եթե նախկինում Սերժ Սարգսյանն էր մեղավոր, որ քաղաքական դերակատարները իրենց տեղում չեն, այսօր էլ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր:

Երբ ԿԳՄՍ նախարարը մուննաթ է գալիս ուսուցիչների և ծնողների վրա, երբ Առողջապահության նախարարը ծիծաղում է մեզ բոլորիս վրա իր ցինիզմի ողջ կատարելությամբ` էլի Փաշինյանն է մեղավոր: Նա կարող է փոխել ապաշնորհ նախարարներին, բայց չի անում: Որովհետև նրա իշխանության կարողությունն այդքան է: Ավելին չեն կարող անել:

Սա պիտի հասկանան մարդիկ, ովքեր նրանց ուղարկել են իրենց կյանքի համար քաղաքական որոշումներ կայացնելու:

Աշունը կարող է թեժ լինել, կարող է նաև չլինել: Համենայնդեպս իշխանության համար այն չի լինելու նույնը, ինչ նախորդ երկու տարիներին»:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան