«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ԴԱՏԱՎՈՐ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ»

Արխիվ 16-20

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ հավանություն է տվել Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանները միավորելու եւ փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին: Հարցը պետք է դրվի նաեւ հանրային քննարկման: Բայց նաեւ հազիվ թե որեւէ մեկը կասկածի, որ այս փոփոխությունն ընդամենը Սահմանադրական դատարանի շուրջ առկա թնջուկը հանգուցալուծելու իշխանական ծրագիր է: Ուրեմն, ի՞նչ սպասել, երբ իրավական  համակարգի կառուցվածքային խնդիրը փորձում են լուծել` զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Թեմայի շուրջ զրուցել ենք փաստաբան, Ռոբերտ  Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ հետ:

 

- Առհասարակ, ի՞նչ ասել է Գերագույն դատարան, եւ որքանո՞վ է իրավական տեսանկյունից ճիշտ նման դատարանի ստեղծումը՝ երկու կառույցների միաձուլման միջոցով:

– Ի սկզբանե ասեմ, որ բացասաբար եմ վերաբերվում այդ նախաձեռնությանը: Առհասարակ, մենք ունենք որեւէ բանի համար ոչ պիտանի Վճռաբեկ դատարան: Այսպես, գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ Վերաքննիչ քաղաքացիական եւ  Վերաքննիչ վարչական դատարանները քննությունն իրականացնում են վճռաբեկության կարգով, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը ինքն է որոշում, թե որ կարգով իրականացնի քննությունը՝ վերաքննության, թե վճռաբեկության կարգով (գործնականում մի 80 տոկոս դեպքերում իրականացնում է վճռաբեկության կարգով): Այսպիսով, մենք փաստացի ունենք վերաքննիչ դատարանների գործառույթները կրկնող Վճռաբեկ դատարան, ինչն ինքնըստինքյան անմիտ է: Սրան գումարենք այն, որ Վճռաբեկ դատարանը օրենքի ուժով կամայականորեն կարող է ցանկացած վճռաբեկ բողոք ընդունել քննության կամ չընդունել, ինչը գործնականում վերածվել է մի խոշոր ստվերի, որտեղ հասկանալի չէ, թե ինչ է տեղի ունենում, եւ ինչպես է կատարվում ընտրությունը: Փաստը նա է, որ վճռաբեկ բողոքների մոտ 95 տոկոսը վարույթ չի ընդունվում, իսկ մնացած 5 տոկոսի վարույթ ընդունելու պատճառները մնում են անհայտ: Միեւնույն բովանդակությամբ վճռաբեկ բողոքը կարող է ընդունվել եւ չընդունվել վարույթ, եւ ոչ ոք չի կարող պատճառն իմանալ կամ Վճռաբեկ դատարանից բացատրություն պահանջել: Հետեւաբար, ամեն մարդ կարող է ենթադրել, որ վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը որոշելու փուլում կարող են գործել կոռուպցիոն կամ այլ անօրինական մեխանիզմներ: Եթե Սահմանադրության մեջ նշվի, որ օրենքի միատեսակ կիրառությունը ապահովում է Վերաքննիչ դատարանը (ներկայում՝ Վճռաբեկ դատարանն է), ապա Վճռաբեկ դատարանի գոյության ամբողջ իմաստը կվերանա, եւ ոչ ոք չի էլ զգա դրա բացակայությունը: Ներկայիս ռեֆորմի հեղինակները, հավանաբար, իրենք էլ զգացել են Վճռաբեկ դատարանի գոյության անիմաստ լինելը, սակայն հստակ լուծում տալու՝ Վճռաբեկ դատարանի մասին հիշատակումները Սահմանադրությունից եւ օրենքներից վերացնելու փոխարեն ընտրել են կիսատ լուծում. ուզում են Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանները միացնել եւ ստեղծել Գերագույն դատարան՝ ԱՄՆ գերագույն դատարանի մոդելով: Սակայն այդպիսի առաջարկը որեւէ ռացիոնալ բացատրություն (բացի Սահմանադրական դատարանի մի քանի դատավորներից ազատվելու եւ Վճռաբեկ դատարանի առավել «լսող» դատավորներին աշխատանքով ապահովելու) գոյություն չունի:

– Պարոն Ալումյան, օգտվելով առիթից, անդրադառնանք նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից Աննա Դանիբեկյանի դեմ դատական հայց ներկայացնելուն, ինչը բուռն քննարկման առարկա դարձավ: Ի վերջո, ի՞նչն է ընկած հայցի հիմքում:

– Հայցը հարուցված է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որը պատասխանատու է պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից պատճառված վնասների համար: Պատճառը ավելի քան պարզ է. դատավոր Դանիբեկյանը դռնբաց դատական նիստում հրապարակել է պարոն Քոչարյանի բժշկական գաղտնիքը հանդիսացող տեղեկություններ, ինչով խախտել է օրենքը եւ բարոյական վնաս պատճառել Ռոբերտ Քոչարյանին:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան