«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՆԻԿՈԼԻ ԵՎ ԱՆՆԱՅԻ ՄՈՏ ԲԱՐԴՈՒՅԹԱՎՈՐՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՐՔԱԳԻԾ Է. ՀՈԳԵԲԱՆ

Արխիվ 16-20

«Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի վարքագիծը ընդհանրական կարելի է բնութագրել`որպես բարդույթավորված մարդկանց վարքագիծ»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետի եւ նրա տիկնոջ հոգեբանական նկարագրին, նման գնահատական ներկայացրեց հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ` ընդգծելով.

 

Ագահության, էգոցենտրիստական նկրտումներ

- Սակայն այստեղ պետք է հաշվի առնել ցուցադրողականության այն մակարդակը, որն առկա է նրանց վարքագծում: Քանի որ այսօր նրանք գտնվում են մի սոցիալական աստիճանի վրա, որի վրա երբեք չեն էլ երազել գտնվել, հիմա նրանց վարքագծում առկա է որոշակի ցուցադրողականություն ¥որին հաճախ անվանում են պոպուլիզմ¤, որ դուր գան ժողովրդին եւ ավելի երկար վայելեն այն իշխանությունը, որը այժմ ունեն: Առանձնակի, վերջին շրջանում կարելի է նշել Աննա Հակոբյանի ստանձնած «Կլեոպատրայի» կերպարը` Տիգրանակերտի ամրոցում, կամ Նիկոլի ժողովրդավարական «արտահայտումները»: Ցուցադրողականությանը զուգահեռ, նկատվում են նրանց երեխաների, հատկապես Մարիամի սնոբիստական արտահայտումները, ինչն էլ հուշում է այս ընտանիքի ագահության եւ ունեցած բարդույթների բավարարման մասին: Ինչպես նկատում ենք՝ Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին ներկայանում էր, որպես օպոզիցիա եւ իշխանական ուժային կառույցների կողմից հետապնդվող, ռեպրեսիաների ենթարկվող անձնավորություն, այժմ, գալով իշխանության, Հայաստանը դարձրել է ոստիկանապետություն եւ կարծես թե վրեժ է լուծում ողջ հայ ժողովրդից: Կարծում եմ, ավելորդ է խոսել նոր ծառայողական մեքենայի, Մարիամի մեքենայի, Աննա Հակոբյանի մեյքափի վրա ծախսվող գումարների, նոր ինքնաթիռ ձեռք բերելու միտումների, ահռելի գումարներով կառավարական ամառանոցի վերանորոգման եւ այլ շվայտ ծախսերի մասին, որը խոսում է այս մարդու ոչ թե հայրենասիրական մղումների, այլ ժամանակին ունեցած ագահության, էգոցենտրիստական նկրտումների եւ այլ խիստ անձնական նկրտումների մասին, երբ նա փնտում էր իշխանության:

 

Այս անձնավորությունը ոչ մի կերպ չի կարող հայրենիքը գերադասել սեփական անձից

- Փաշինյանը հայտնի է նաեւ իր ֆեյսբուքյան գրեթե մշտական գրառումներով: Դա ի՞նչ է հուշում:

- Հենց նույն միտումները նկատվում են նաեւ այն հաղորդումների մեջ, որը նա տալիս է իր ՖԲ էջում` ԵՍ հանդիպեցի... ԵՍ այցելեցի... եւ այլն, նման ԵՍ-ի արտահայտումները տալիս են, ժողովրդի լեզվով ասած, «աստղային հիվանդությունով տառապող» մարդիկ, ովքեր իրականում այդ ունեցած խնդրից չեն նեղվում բոլորովին. եղած խնդրից նեղվում են, սովորաբար, նրանց շրջապատում գտնվողները: Որպես ընդհանրացում` կարող եմ ասել հետեւյալը. Նիկոլ Փաշինյանի եսակենտրոնության աստիճանը հուշում է, որ այս անձնավորությունը ոչ մի կերպ չի կարող հայրենիքի արժեքը գերադասել սեփական անձից: Հետեւաբար, բոլոր այն փսիխոհայրենասիրական կոչերն ու խոստումները, «100 փաստերն» ու ապագայի նկատառումները, որով նա փորձում է կերակրել ժողովրդին, բոլորովին միտված չեն հայրենիքի բարեկեցությանն ու ապագային, այլ ունեն մեկ եւ միայն մեկ` սեփական անձի կայացման եւ սեփական բարեկեցության պահպանման միտում:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան