«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արայիկ Հարությունյանը քանդում է սուսուփուս, սողալով, առանց ավելորդ աղմուկի. Սերժ Սրապիոնյան

Արխիվ 16-20

ԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը որեւէ կերպ հրաժարական չի տա. նա չի լսում ժողովրդի ձայնը, նա լսում է վերեւներում նստած ձայնի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, նախարար Հարությունյանի հրաժարականի պահանջով ԿԳՄՍՆ-ի դիմաց իրականացվող ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարի նախկին տեղակալ,  հայ բանասիրության ֆակուլտետի երկարամյա դասախոս Սերժ Սրապիոնյանը։

«Երկու տարվա ժամանակահատվածն այնքան փոքր ժամանակահատված չէ, որ մենք չիմանայինք՝ Կառավարությունից որեւէ մեկը չի գալու եւ չի պատասխանելու։ Այս խավարամիտ հերոսը որ կարծում է, թե իր Պաուլու Կոելյուից վերցրած միտքն արտասանելով շատ օրիգինալ է երեւում՝ խորապես սխալվում է։ Սա նշանակում է, որ իր կաբինետում եւ իր աթոռի հետեւում ինքն իրեն ավելի վստահ է զգում, քան դուրս գա եւ այն մարդկանց հետ զրուցի, որոնց համար ինքը ռեֆորմներ է նախատեսել։ Եթե այդ ռեֆորմներն ինձ համար են, ուրեմն նա պարտավոր է խոսել ինձ հետ, որովհետեւ ես Արայիկ Հարությունյանի անցած ճանապարհի քառակին եմ անցել։ Եթե Արայիկ Հարությունյանն այդքանը չի հասկանում, ես հայտարարում եմ՝ չհասկացողների համար Հայաստանում 3 դպրոց կա, կարելի է գնալ այնտեղ վերապատրաստվելու»,- ասաց նա։

Սրապիոնյանը նաեւ նշեց, որ ունի երկու դպրոցական թոռներ, սակայն չի պատրաստվում այս տարի դպրոց ուղարկել. «Իմ թոռներն այս տարի դպրոց չեն գնալու, ես իմ թոռներից կապիկ չեմ կերտելու։ Ոչ ոք ավելի լավ քան Արայիկ Հարությունյանն է, չի պատկերացնում, թե դպրոցական այս հարյուրամյա անընդհատ կատարելագործվող համակարգն ինչպես կարելի է քանդել։ Ինքն այդ տեխնոլոգիային տիրապետում է եւ քանդում է սուսուփուս, սողալով, առանց ավելորդ աղմուկի»։

Հարցին՝ արդյոք նախարարը կփորձի՞ իր հետ զրուցել այդ հարցի վերաբերյալ, Սրապիոնյանն ասաց. «Ես ժամանակին ձգտել եմ նախարարի հետ զրուցել։ Ես հիմա նախարարի հետ զրույցի նույն սեղանի շուրջ չեմ նստի. դա ինձ համար վիրավորական է»։

https://news.am/arm/news/599197.html?fbclid=IwAR2e-Cz5_1YhAfqtCU_ULBHT0aAETwTMPnBB6fH3_jT07TFd1-9o7jdzpM4

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան