«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Շատ հայտնի օլիգարխներ են այդ պատվաստանյութով պատվաստվել». Լուկաշենկոն հայտնել է, որ վստահում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութին

Արխիվ 16-20

Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Այս մասին, ինչպես հայտնում է belta.by-ն, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Սավուշկին-Օրշա» ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել իր և ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի միջև: 

Լուկաշենկոն հայտնել է, որ վստահում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութին, քանի որ ՌԴ նախագահն «այն փորձարկել է իր ընտանիքի վրա»: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը հայտնել էր, որ պատվաստվել է իր դուստրը:

«Նրանք շատ լրջորեն են փորձարկումների փուլերն անցել: Շատ հայտնի օլիգարխներ են այդ պատվաստանյութով պատվաստվել»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ միևնույն ժամանակ չմանրամասնելով, թե ինչ օլիգարխների մասին է խոսքը:

Ավելի վաղ Պուտինը հաստատել էր, որ Բելառուսը կդառնա առաջին երկրներից մեկը, որ կստանա ռուսական պատվաստանյութը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն օգոստոսի 11-ին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որն ստացել է «Սպուտնիկ 5» անվանումը: Ըստ մասնագետների՝ այն օրգանիզմը վիրուսից կարող է պաշտպանել երկու տարի: Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։

Արևմուտքում կասկած են հայտնել ռուսական գրանցված պատվաստանյութի արդյունավետության ու անվտանգության հարցում:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան