«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՍԴ դատավորների գանգատը սահմանված ժամկետում ուղարկվել է ՄԻԵԴ

Արխիվ 16-20

Սահմանադրական դատարանի  նախագահ Հրայր Թովմասյանի և դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի  իրավունքների խախտման վերաբերյալ ՄԻԵԴ գանգատն արդեն ներկայացվել է։ Այս մասին Tert.am-ին հայտնեց  ՄԻԵԴ-ում ՍԴ դատավորների շահերի ներկայացուցիչ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ գանգատի ներկայացման՝ դատարանի կողմից ժամկետը օգոստոսի 28-ն էր, և այդ ժամկետը պահպանելով՝ պահանջված փաստաթղթերի փաթեթն ուղարկվել է: «Հետագա քայլերի մասին դատարանը նամակագրությամբ կտեղեկացնի և՛ դիմումատուին, և՛ Կառավարությանը»:

Սահակյանի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ին ուղարկված գանգատով վիճարկվում է Կոնվենցիայով երաշխավորված 5 հոդվածի խախտում: «Արդար դատաքննության իրավունքը, քանի որ արդարադատության իրականացումը մերժվել է, մասնավոր և մասնագիտական կյանքի պաշտպանության իրավունքը, քանի որ մասնավոր և մասնագիտական կյանքի միջամտություն է տեղի ունեցել, որը եղել է ոչ օրինական ընթացակարգերով և չի հետապնդել իրավաչափ նպատակ»,- մանրամասնեց Սահակյանը՝ նշելով, թե ամբողջ գործընթացում ՍԴ դատավորները ենթարկվել են խտրականության։

«Բարձրաձայնվել են նաև սեփականության իրավունքի պաշտպանության հարցերը, Հայաստանում իրավական պաշտպանության միջոցների բացակայության խնդիրը»,-հավելեց նա՝ ընդգծելով, թե նշված իրավունքների խախտումներն իրականացնելիս պետությունը ձևականորեն վկայակոչել է իրավական ընթացակարգեր, սակայն դրանց հետևում ոչ թե իրավական, այլ՝ դրանից տարբերվող, մասնավորապես՝ քաղաքական նպատակներ են եղել։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հունիսի 22-ին, առանց ՍԴ դրական եզրակացությունն ստանալու, սահմանադրական փոփոխություններ իրականացրեց, որով դադարեցվեցին  ՍԴ-ի՝ 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահից դարձավ դատավոր:

https://www.tert.am/am/news/2020/08/28/Echr/3381901?fbclid=IwAR0Hksufz6bGOM3c5RJEcslsc9yVcwDE9fSobwfxwYt8lRFWDGcBFAzFSdo

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան