«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հունաստանի ԱԳՆ-ն արձագանքել է պատերազմի վերաբերյալ Անկարայի սպառնալիքներին

Արխիվ 16-20

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությունն առ այն, որ իր տարածքային ջրերը մինչև 12 մղոն ընդլայնելու՝ Աթենքի փորձը ռազմական հակամարտություն կհրահրի:

«Թուրքիայի աննախադեպ պատկերացումն այն մասին, որ կարող է ուժի կիրառմամբ սպառնալ իր հարևան երկրներին, երբ նրանք իրականացնում են իրենց իրավունքները, հակասում է ժամանակակից քաղաքական մշակույթին և միջազգային իրավունքի հիմնարար դրույթներին: Կոչ ենք անում Թուրքիային գիտակցել, որ միջազգային իրավունքն ու արժեքները, որոնց հիման վրա կառուցված է ժամանակակից միջազգային կարգը, պարտադիր են աշխարհի բոլոր երկրների համար: Դրանք ընտրովի չեն, և միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել դրանք, քանի որ դրանց խախտումները վկայում են առավելագույն ռիսկի մասին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Աթենքում հիշեցրել են, որ Թուրքիան պարտավոր է ի կատար ածել ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածը, որտեղ ասվում է, որ միջազգային կազմակերպության բոլոր անդամները պետք է զերծ մնան ուժի կիրառումից կամ սպառնալուց:

«Ամեն դեպքում մենք հիշեցնում ենք, որ Հունաստանի ինքնիշխանության պահպանումը կախված չէ որևէ թուրքական վետոյից», - եզրափակել են Հունաստանի ԱԳՆ-ում:

Օգոստոսի Թուրքիան տեղեկացրել է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին, սեյսմիկ ուսումնասիրություններ սկսելու մասին։

Դրանից հետո Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը հայտարարել էր, որ երկիրը մինչև 12 մղոն ընդլայնում է իր տարածքային ջրերը Հոնիական ծովում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան