Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցը Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում
ՍպորտՍեպտեմբերի 1-ին կայացել է Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշի» արգելքը հաղթահարելու դեպքում 3-րդ փուլում մրցելու է Սլովենիայի չեմպիոն «Սելյեի» հետ:
Որակավորման երկրորդ փուլի հանդիպումն «Արարատ-Արմենիան» անցկացնելու է սեպտեմբերի 17-ին, , իսկ երրորդ փուլ հասնելու դեպքում հայկական թիմը կրկին իր հանդիպումն անցկացնելու է Հայաստանում՝ սեպտեմբերի 24-ին:
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ֆոլա Էշ» հանդիպումը կկայանա ժամը 18:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների:

