Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
ՍպորտՍեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին և երկրորդ տուրերի հանդիպումները՝ նախ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային, ապա Երևանում ընդունելով Էստոնիայի ընտրանուն։
ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ, այսօր` սեպտեմբերի 1-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Հավաքին հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները միացել են թիմին։Հավաքը մեկնարկել է ֆուտբոլիստների թեստավորումով, իսկ երեկոյան ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը՝ Խոակին Կապառոսի գլխավորությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հավաքականի հայտացուցակում չեն ընդգրկվել թիմի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Սարգիս Ադամյանը:

