Վարազդատ Լալայանը` ծանրամարտի օնլայն մրցաշարի հաղթող
ՍպորտԿայացավ Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի հեռավար միջազգային գավաթի խաղարկությունը, որին Հայաստանից հայտավորված էին երեք մարզիկներ:
Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) երկամարտի 355 կգ արդյունքով (165+190) գրավել է չորրորդ տեղը։ Նրա թիմակից, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը 381 կգով (170+211) զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի:
Աշխարհի մինչև 20 տարեկանների գործող չեմպիոն, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը երկամարտում ցույց տալով 425 կգ արդյունք (195+230) զբաղեցրել է առաջին հորիզոնականը եւ դարձել մրցաշարի հաղթող:

