Այսօր օպերային երգչուհի, հանրաճանաչ սոպրանո Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է

Մշակութային

Այսօր օպերային երգչուհի, հանրաճանաչ սոպրանո Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է:

 «Իրավունք» թերթը շնորհավորում է նրան և մաղթում առողջություն, նորանոր բեմեր և թող միշտ նրա գեղեցիկ աչքերը փայլեն երջանկությունից:

 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1961թ. սեպտեմբերի 2-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի, ապա` օպերային երգեցողության բաժինը՝ Մարիաննա Հարությունյանի դասարանը: Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր դեբյուտից հետո, հրավիրվել է Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոններ` որպես մեներգչուհի: Այդ ժամանակից ի վեր ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ թատրոններում, այդ թվում աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում և համերգային սրահներում` Մետրոպոլիտեն օպերան և Կարնեգի Հոլլը Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյի օպերան, Վաշինգտոնի Ազգային օպերան, Միլանի Լա Սկալան, Փարիզի Բաստիլ օպերան, Բարսելոնի Լիսեու մեծ թատրոնը, Մադրիդի թագավորական թատրոնը, Լոնդոնի Վիգմոր Հոլլը, Վիեննայի պետական օպերան և Վիեննայի Մուսիկվերենը, Ամստերդամի Նիդեռլանդական օպերան, Ցյուրիխի օպերան, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը, ինչպես նաև Մյունհենի, Շտուտգարտի, Համբուրգի, Դրեզդենի և Բեռլինի պետական օպերաները: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Մոցարտի «Դոն Ջիովաննի» (Դոննա Աննա), Բելլինիի «Նորմա» (Նորմա), Ռոսսինիի «Վիլհելմ Տելլ» (Մաթիլդա), Հալևիի «Ջհուդուհի» (Ռաքել), Բիզեի «Կարմեն» (Միկաելա), Պուչինիի «Բոհեմ» (Միմի), «Ծիծեռնակ» (Մագդա), «Տոսկա» (Տոսկա), «Չիո-Չիո-Սան» (Մադամ Բատերֆլայ), Բոյտոյի «Մեֆիստոֆել» (Մարգարիտ, Ելենա), Չայկովսկու «Պիկովայա դամա» (Լիզա), Վագների «Թռչող հոլանդացի» (Սենտա), նաև Ջ.Վերդիի տասներկու դերերը՝ «Տրավիատա» (Վիոլետա), «Օթելլո» (Դեզդեմոնա), «Աիդա» (Աիդա), «Տրուբադուր» (Լեոնորա), «Դոն Կարլոս» (Ելիզավետա), «Սիցիլիական ժամերգություն» (Ելենա), «Սիմոն Բոկանեգրա» (Ամելիա), «Էրնանի» (Էլվիրա), «Լեդի Մակբեթ» (Լեդի Մակբեթ), «Նաբուկկո» (Էբիգեյլ), «Աթիլլա» (Օդաբելլա), ինչպես նաև Ռեքվիեմը: 2009 թ-ից երգչուհու խաղացանկին ավելացել է Եղիսաբեթ Ա թագուհու դերը (Դոնիցետտիի «Ռոբերտո Դևերոյում», դեբյուտը` Դալլասի օպերայում): Մասնակցել է բազմաթիվ աշխարհահռչակ օպերային փառատոների: Ելույթներ է ունեցել եվրոպական երկրների մեծ մասում, Իսրայելում, Լիբանանում (Բաալբեկի միջազգային փառատոն), Ճապոնիայում, Լատինական Ամերիկայում (Մեքսիկա, Բրազիլիա, Չիլի), ինչպես նաև Կանադայում (Տորոնտո, Մոնրեալ) և Միացյալ Նահանգներում (Վաշինգտոն, Սան Ֆրանցիսկո, Բալթիմոր, Դեթրոյթ, Ցինցինատիի փառատոն, Դենվեր և այլն): Կատարումներ է ունեցել շատ նշանավոր դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Ռիկարդո Մուտին, Վալերի Գերգիևը, Ժորժ Պրետրեն, Միշել Պլասսոն, Մարսելո Վիոտտին, Մաուրիցիո Արենան, Մյունգ-Վհուն Չունգը, Գենադի Ռոժդեստվենսկին, Պլասիդո Դոմինգոն, Լեոնարդ Սլատկինը, Ջեյմս Մորիսը և Ջեյմս Կոնլոնը: Իր մենահամերգների ժամանակ ակտիվորեն ներկայացրել է նաև Կոմիտասի, Տիգրան Չուխաճյանի, Արմեն Տիգրանյանի, Ավետ Տերտերյանի, Տիգրան Մանսուրյանի, Գաբրիել Երանյանի, Բարսեղ Կանաչյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: 2006թ. թողարկել է թվային ձայնասկավառակ Կոմիտասի 36 երգերով` այդ թվում գերմանական պոեզիայով գրված ինը երգերը, որոնք կատարվել են առաջին անգամ: 2004թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2005թ.՝ Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի: Բնակվում է Վիեննայում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում