ԼԱՆԶԱՐՈՏԵԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿՈՂՄ Է, ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ` ԴԵՄ

Մշակութային

Ռեժիսոր, դերասան ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ նախորդ համարում հայտնեց դրական կարծիք Լանզարոտեի կոնվենցիայի վավերացման մասին, ինչը ոչ միանշանակ արձագանքներ է ունեցել: Այժմ նա տվեց լրացուցիչ պարզաբանումներ:

 – Երեխաների նկատմամբ սեռական բռնությունների դեպքերը, ցավոք, չեն դադարում: Քայլեր պետք է ձեռնարկել`այդ չարիքը արմատախիլ անելու համար: Իմ կարծիքով` Լանզարոտեի կոնվենցիայում նշվում է այդ խնդրի դեմ պայքարելու ձեւերը, եւ ինչն է լավ, որ միջազգային համախմբված ուժերով: Դպրոցում աստիճանաբար երեխաները պետք է տեղեկացվեն սեռական շահագործման եւ սեռական չարաշահման ռիսկերի մասին եւ պետք է զինվեն իրենց պաշտպանելու համար անհրաժեշտ հնարավորություններով:

– Արդյո՞ք դա չի նպաստի երիտասարդ սերնդի բարոյական նկարագրի փոփոխմանը:

– Երեխաների հետ անմիջականորեն աշխատող անձինք պետք է հատուկ ստուգումներ եւ վերապատրաստումներ անցնեն: Այսպիսի կետեր կան այդ կոնվենցիայում: Եվ իմ կարծիքով այն չի նպաստի երիտասարդ սերնդի բարոյական նկարագրի փոփոխմանը:

– Այսինքն` Դուք համաձա՞յն եք, որ դասի ընթացքում անդրադառնան նույնասեռականությանը:

– Ինչ վերաբերում է նույնասեռականությանն անդրադառնալուն, ապա վերը նշված իմ պատասխանը նաեւ այդ թեմային է վերաբերում: Բոլորս գիտենք, որ եթե ուզում ենք հիվանդությունը բուժել, հարկավոր է ճիշտ ախտորոշում կատարել: Հանկարծ չմտածեք, որ ես կողմ եմ այդ երեւույթին: Ընդհակառակը` ես դեմ եմ բոլոր ոչ նորմալ սեռական հարաբերություններին:

– Կոնվենցիան արդյո՞ք շահեր չի հետապնդում: Ձեր կարծիքը «Ստամբուլյան»կոնվենցիայի վերաբերյալ:

– Ինչ վերաբերում է «Ստամբուլյան» կոնվենցիային, ապա այստեղ ես տեսնում եմ, Ձեր ասած, շահերի հետապնդում եւ միանշանակ դեմ եմ եւ միանում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր դատապարտում են այդ կոնվենցիան: Այդ կոնվենցիայում նույնիսկ բռնություն կա երեխաների դեմ, որը ես դատապարտում եմ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում