Այս ձևաչափը կարող է դառնալ նոր մշակույթ. Ջիվան Գասպարյանը՝ նոր նախագծի մասին

Մշակութային

Շուրջ կես տարի, պայմանավորված COVID-19-ով, Հայաստանում հատկապես մշակութային ոլորտը պարտադրված պարապուրդի մեջ էր: Փակ էին թատրոնները, համերգասրահները, ռեստորանները, չեղարկվել էին ներկայացումներն ու համերգները, ռեստորաններում՝ շոու ծրագրերը:

Ոմանց համար այս պարապուրդը ֆինանսական աղետ ստեղծեց, ոմանց համար՝ հնարավորություն՝ հանդես գալ նոր նախաձեռնությամբ:

Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերն, ով այս ամիսների ընթացքում գործունեությունը շարունակել է իր տանը գտնվող ձայնագրման ստուիդիայում, այժմ պատրաստվում է առցանց համերգներով հանդես գալ: Բեմահարթակն արդեն պատրաստ է: Օնլայն հարթակում Ջիվան Գասպարյան կրտսերի և ընկերների կատարումները դիտելու համար կսահմանվի սիմվոլիկ գումար, հնարավոր է՝ մոտ 500 դրամի չափ, հասույթն էլ վերջում կտրամադրվի բարեգործական նպատակով:

«500-ն առավելագույն չափն է, ցանկանում եմ՝ յուրաքանչյուր օնլայն հանդիսատես իր ընտրությամբ՝ 100-500 դրամ վճարի ու վայելի կատարումները: Այսկերպ ուզում եմ ինչ-որ բանով օգտակար լինել համավարակի պատճառով տուժած արվեստագետներին, նաև՝ բանակին: Այս ձևաչափը կարող է դառնալ մի նոր մշակույթ, ու ցանկացած ճգնաժամի դեպքում երաժիշտները գոնե ապահովագրված կլինեն պարապուրդից, ի վերջո, երաժիշտի եկամտի աղբյուրը բեմն է, միջոցառումները: Ճիշտ է՝ հանդիսատեսի հետ անմիջական շփումը տուժում է, բայց պայմաններն այս են, ի՞նչ կարող ենք անել», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց նա: 

Առցանց համերգի ժամանակ «օնլայն բեմում» կլինեն տարբեր երգիչներ և երաժիշտներ: Հավանական է, որ առաջին համերգը ժողգործիքների ուղեկցությամբ կլինի: Նկատում է՝ ուրախ կլինի, եթե լինեն մարդիկ, ովքեր պատրաստ են ներգրավվել իրենց թիմում ու աջակցել կազմակերպչական այլ հարցերում:

Ի դեպ, պարտադրված պարապուրդը ևս մեկ նորարարություն է թելադրել. երաժիշտը վաճառքի համար դուդուկի տեսքով USB կրիչներ է արտադրել, որոնք պատրաստվում են ծիրանի փայտից: Դրանց վրա ձայնագրված են Ջիվան Գասպարյանի կատարմամբ 50-ից ավելի ստեղծագործություններ:

Կրտսեր Գասպարյանն այս ընթացքում Հայաստանի սահմաններից դուրս նախատեսված շուրջ 50 համերգ է չեղարկել: Հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին էլ ԱՄՆ-ում և Փարիզում ելույթներ ունի, սակայն դեռ չգիտի՝ դրանք ինչ ճակատագիր կունենան: 

Աղբյուր`https://www.aysor.am/am/news/2020/09/02/%D5%8B%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6-%D4%B3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/1736685?fbclid=IwAR17sXoXnWf0PAxwbnkL4dY6Fx9jm_fa6SAfTLrARvDAMWBXlIOmzVAfaLY

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում