Հայ-ռուսական «Որսորդը» 20-րդ անգամ կմասնակցի աշխարհահռչակ կինոփառատոնի

Մշակութային

Հայ-ռուսական համատեղ արտադրության «Որսորդը» ֆիլմը, որի ռեժիսորն է Արա Առուշը, իսկ պրոդյուսերն է դերասան Արմեն Գրիգորյանը, միանգամից ընդգրկվել է երեք կինոփառատոնների հատուկ ծրագրում` «Քաշմիր» հնդկական կինոփառատոնում, որը տեղի կունենա օգոստոսի 7-23-ը, «Korti in Kortile» իտալական կինոփառատոնում, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-7 քաղաք Կատանիայում, ինչպես նաեւ ֆիլմը ընդգրկվել է էստոնական «Matsalu» կինոփառատոնի հատուկ ծրագրում, որը տեղի կունենա սեպտեմբերի 17-21-ը: Նշենք, որ սա կլինի 20-րդ կինոփառատոնը, որին մասնակցում է «Որսորդը» ֆիլմը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ֆիլմի պրոդյուսեր, դերասան ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ. « «Որսորդը» ֆիլմը առաջին հայկական ֆիլմն է կարճամետրաժ ժանրում, որը մասնակցել է այսպիսի քանակով կինոփառատոնների»:

Հիշեցնենք, որ ֆիլմն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում «Լավագույն դերասան» անվանակարգին է արժանացել Բարսելոնայում «Բադալոնա» կինոփառատոնի ժամանակ, Նյու Յորքում արժանացել է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգին «Մանհեթեն» կինոփառատոնի ժամանակ, իսկ Ֆլորիդայում «Tally» կարճամետրաժ կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Ֆավորիտ երկրորդ ֆիլմ» անվանակարգին եւ այլն: Բացի այդ մինչեւ տարվա վերջ ֆիլմը բազմաթիվ կինոփառատոնների մասնակցելու հրավերներ է ստացել մի շարք երկրներից: Այնպես որ, մեզ մնում է հուսալ եւ հավատալ, որ այս ֆիլմով դեռ շատ կինոփառատոններում կհնչի Հայաստանի անունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում