Ա.ԴԵՂՏՐԻԿՅԱՆ.«ՉԿԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԴԵՐԱՍԱՆԻ ՀԱՄԱՐ, ՔԱՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՍԵՐԸ ԵՎ ՋԵՐՄ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆ

Մշակութային

Ա.ԴԵԽՏՐԻԿՅԱՆ.«ՉԿԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԴԵՐԱՍԱՆԻ ՀԱՄԱՐ, ՔԱՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՍԵՐԸ ԵՎ ՋԵՐՄ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Փետրվարի 14-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դերասան Արա Դեղտրիկյանը նշեց ծննդյան 50-ամյակը: Հոբելյանական երեկոյին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախարարներ, մշակույթի գործիչներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Երեկոն բացեց հոբելյարը`«Ինձնից պրծում չկա» ներկայացմամբ, որի ավարտին հնչեցին բազմաթիվ շնորհավորանքեր`ուղղված դերասանին: «Արա Դեղտրիկյանն իր 30 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում կատարել է բազմաթիվ դերեր, թե′ բեմում թե′ հեռուստատեսությունում: Նրա բոլոր դերերը կատարվել են բարձր պրոֆեսիոնալիզմով եւ արժանացել  հանդիսատեսի բարձր ծափահարությանը»,-շնորհավորելով դերասանի 50-ամյակը նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւ Ա. Դեղտրիկյանին պարգեւատրեց մշակույթի նախարարության բարձրագույն բարգեւով`ոսկե մեդալով:

Հ. Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը վերհիշեց 35 տարի առաջ տեղի ունեցած այն հիշարժան օրը, երբ 6-րդ դասարանի աշակերտ Արա Դեղտրիկյանը գնաց Պատանի հանդիսատեսի թատրոն եւ միանգամից ընդգրկվեց թատրոնի խաղացանկում.«Արայիկը մեր այսօրվա հերոսն է, նա այն բացառիկ դերասաններից էր, ով առաջինը խաղաց Անդրանիկ զորավարի դերը, որին հետեւեցին մի շարք այլ դերեր: Այնուհետեւ բանակ, ինստիտուտ ու կրկին թատրոն, որտեղ մենք ճակատագրով կապվեցինք: Նա փնտրված դերասան է, կարգին մարդ: Շատ եմ ուզում, որ նրա հետ  երկար աշխատենք, քանի որ նա թատրոնում դեռ շատ անելիքներ ունի»,-շնորհավորելով դերասանին նշեց ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ:

Թատերարվեստում մեծ ձեռքբերումների եւ 50-ամյակի կապակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը (ՀԹԳՄ) Արա Դեղտրկյանին պարգեւատրեց ՀԹԳՄ ոսկե մեդալով:

Հոբելյանական երեկոյի ավարտին Արա Դեղտրիկյանն իր շնորհակալությունն հայտնեց բոլոր հյուրերին եւ իր սիրելի հանդիսատեսին. «Այսքան շնորհավորանքներ լսելուց հետո  հուզվել եմ, սակայն սա հաճելի հուզմունք է: Երկար տարիներ ծառայել եմ հայ թատրոնում եւ միշտ փորձել եմ ինձ բաժին հասած դերը  պատվով կատարել: Շնորհակալ եմ գեղեցիկ խոսքերի եւ բարեմախթանքերի համար: Շնորհակալ եմ իմ շատ սիրելի հանդիսատեսից, չկա ավելի մեծ ջերմություն դերասանի համար, քան հանդիսատեսի սերը եւ ջերմ ծափահարությունները»,-նշեց ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆԸ  եւ նայելով ստացած մեդալներին կատակեց.«Դարձանք Բրեժնեւը»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում