ՀԱԼԵՊԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՀԱԼԵՊԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է

 

Այն, որ վերջին շաբաթներին Սիրիայում կտրուկ սրվել է ռազմական իրավիճակը, հայտնի բան է: Փորձագետները դա կապում են այն ռազմական օժանդակության հետ, որը սիրիական իշխանություններին ցուցաբերում է Ռուսաստանը: Արդյունքում՝ այդ օժանդակության հաշվին Սիրիայի պետական բանակը հնարավորություն է ստացել կտրուկ ակտիվացնել իր գործողությունները, որին արդեն դժվարությամբ դիմացող ահաբեկչական խմբավորումները փորձում են ողջ կատաղությունը թափել իրենց վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի խաղաղ բնակչության գլխին: Դա լավ բան չի խոստանում արդեն հազիվ շնչող սիրիահայ համայնքին: Մասնավորապես, թե այս օրերին ինչ է տիրում Հալեպում, մեզ պատմեց երբեմնի այդ հայաշատ քաղաքի դեռ պահպանվող հայ համայնքի ղեկավար ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵԼԻՄՅԱՆԸ:

 

 

Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ, գնալով օղակը սեղմվում է, արվարձաններն ամբողջությամբ վնասված են: Այս լարվածությունը կապված է ՌԴ-ի` Սիրիային օգնելու որոշման հետ. ահաբեկիչները դա չեն կարողանում մարսել, որ Ռուսաստանը` Սիրիային օգնելու համար վերջին շրջանում ջանք չի խնայում, որ այդ երկիրը լծվել է սիրիացիների խնդիրը կարգավորելու գործընթացին:
Վերջին երկու օրերի ընթացքում մեծ թվով` մի քանի հարյուր զոհեր եղան արաբ, իսլամ այլ ազգերի կողմից, նույնքան էլ` վիրավորներ: Ահաբեկիչների զոհ են դարձել նաեւ հինգ հայեր, կան վիրավորներ, իրավիճակն այստեղ շատ լարված է:
Իսկ այն, որ ահաբեկիչների այս ակտիվությունը անմիջական կապ ունի ՌԴ-ի` Սիրիային օգնելու հետ, դա փաստ է, եւ դրա վառ ապացույցն այն է, որ օրերս ռմբակոծվեց ՌԴ դեսպանատունը: Անկասկած, այդ հարձակման հետեւում կանգնած են արտաքին ուժերի կողմից սատարվող ահաբեկչական խմբավորումներ, քանի որ բացառվում է, որ սիրիական պետությունը կապ ունենա այս հրթիռակոծման հետ:
- Իսկ այս խառը օրերին փրկության ի՞նչ ուղիներ է տեսնում հայությունը:

Շատերը դեռ մնում են իրենց բնակավայրերում եւ տներում: Շատերը փորձում են հեռանալ, սակայն դա եւս շատ դժվար է: Օրինակ՝ օրերս զինյալները երկու հայ են առեւանգել. նրանք հարկադրաբար կանգնեցրել են Հալեպից Լիբանան ուղեւորվող ավտոբուսը եւ առեւանգել երկու հայի: Անցած հանգստյան օրերին իսլամիստ զինյալներն ականանետերից կրակ են արձակել Հալեպի հայկական ու քրիստոնեական թաղամասերի ուղղությամբ:
- Օրինակ` քեսաբահայության դեմ հարձակումների օրերին հայտնի դարձավ, որ ահաբեկիչներն այդ տարածք էին թափանցել Թուրքիայից եւ ոչ առանց այդ երկրի ուղղորդման: Իսկ Հալեպում, երբ հատուկ թիրախի դերում է հայտնվում հայությունը, թուրքական գործոնը չի՞ նկատվում:
- Այն խմբավորումները, որոնք այսօր ավելի մոտ են հայկական թաղամասերին, թուրքական ակունքների, կուսակցությունների հսկողության տակ են: Բնականաբար՝ ոչ միայն հայերը, այլ ընդհանրապես հալեպաբնակ ժողովուրդն է հարվածի տակ: Սակայն իսլամիստների վայրագ, անմարդկային, բարբարոս, արյունարբու ձեռքով թուրքերն են հայերին պատճառում այդ հարվածները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին