ԹՈՒՐՔ ԵՐԳՉՈՒՀԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔ ԵՐԳՉՈՒՀԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

 

Օրերս Երեւանում տեղի ունեցավ «Տաղարան» համույթի «Քելե լաո, քելե էրթանք մըր Էրգիր» խորագրով բացառիկ համերգներից մեկը, որի ընթացքում համույթի արտիստներն առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացրին քոչարիների շարք` ցուցադրելով Հայաստանի տարբեր շրջանների քոչարիները: Համերգին իր մասնակցությունն էր բերել գերմանաբնակ թուրք երգչուհի ԼԵՄԱՆ ՇՏԵՀՆԸ, ով ինչպես Գերմանիայում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում հանդես է եկել հայկական ծրագրերով` ի նպաստ Հայոց ցեղասպանության ընդունման եւ ճանաչման:

 

 

2013 թվականին երգչուհին առաջին անգամ երգեց Կոմիտասի ստեղծագործությունները եւ նպատակ դրեց երաժշտության միջոցով պայքարել Ցեղասպանության ընդունման համար: Մինչ հայ հանդիսատեսին ներկայանալը` Թուրքիայում ծնված, ապա Գերմանիայում բնակություն հաստատած Լ. Շտեհնը շնորհավորեց  Հայաստանի Անկախության 24-րդ տարեդարձը եւ ներողություն խնդրեց հայ ժողովրդից` իր նախնիների փոխարեն` 1915 թվականին Արեւմտյան Հայաստանում իրականացրած Հայոց ցեղասպանության համար: Համերգին Շտեհնը երգեց հայկական երգեր: «Իրավունքի» հետ զրույցում երգչուհին պատմեց հայերեն երգեր սովորելու  եւ Հայոց ցեղասպանության ճանաչման համար իր առաջիկա ծրագրերի մասին:

«ԿԱՆԳՆԱԾ ԵՄ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՔԻՆ»

-Ուրախ եմ, որ Հայաստանում եմ, այստեղ եմ Երգիչների միջազգային ասոցիացիայի նախագահ Նվարդ Հովակիմյանի հրավերով: Այս ամենն ինձ համար մեծ նվեր է, սիրում եմ նվերներ ստանալ, պատիվ է այսքան մեծ ուշադրությունը: Ես էլ իմ կողմից ցանկանում եմ հայ ժողովրդին մատուցել նվեր` երգելով նրա հարազատ լեզվով: Այն պարզապես իմ աշխատանքն է, ինչը մեծ ուրախությամբ եմ անում: Որպես հայ ժողովրդի լավ ընկեր եւ քույր, ուզում եմ կիսել նրա ե՛ւ ուրախությունը, ե՛ւ տխրությունը: Հայոց ցեղասպանության փաստը մեծ ցավ է, որը նաեւ իմ հոգում է: Ընդունելով այն, կանգնած եմ հայերի կողքին: Կարող եմ ինձ թուլ տալ եւ ասել` ես հայ եմ: Ինձ համար առաջին տեղում մարդկային տանջանքն է եւ պետք է անեմ ամեն ինչ` այդ տանջանքներին վերջ տալու համար:

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐՆ ԻՄ ՆԱԽՆԻՆԵՐՆ ԵՆ ԵՂԵԼ»

-Առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին լսել եմ Գերմանիայում: Մի անգամ, երբ արդեն գիտակից էի, կարդացի Հիտլերի հետեւյալ խոսքերը` «Ո՞վ է այսօր հիշում հայերի ցեղասպանության մասին, վաղը ոչ ոք չի հիշի հրեաների ոչնչացման մասին»: Գիտեի, թե ինչ նկատի ունի Հիտլերը հրեաների կոտորած ասելով, սակայն Հայոց ցեղասպանության մասին` ոչինչ չգիտեի: Հետաքրքրվեցի` ձեռք բերեցի գրքեր եւ նյութեր, որտեղ ներկայացվում էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Կարդացի, հետազոտեցի եւ տեսա, որ Հայոց ցեղասպանության հեղինակներն իմ նախնիներն են եղել: Այդ օրվանից հետո սկսվեց իմ պայքարը, որպեսզի ոչ միայն դրա հեղինակները, այլեւ աշխարհը ճանաչի եւ ընդունի Հայոց ցեղասպանությունը:

«ՀԱՅԵՐՆ ԱՅՆՏԵՂ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՈՒՆԵՆ ՀՈՂ, ՄՇԱԿՈՒՅԹ»

-Համերգի խորագիրը`«Քելե լաո, քելե էրթանք մըր Էրգիր», նշանակում է, որ հայերն այնտեղ` Թուրքիայում ունեն հող, մշակույթ, այնտեղ է իրենց կորուսյալ հայրենիքը: Բոլորն էլ գիտակցում են, որ Արեւմտյան Հայաստանը պատկանում է հայերին` թե՛ Գերմանիայում, թե՛ Թուրքիայում, թե՛ Հայաստանում բնակվող: Միշտ ասել եմ եւ կրկնում եմ` Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը: Սա իմ նպատակն է, որին հասնելու համար Եվրոպայի խորհրդարանին գրություն եմ հղել, որպեսզի Ցեղասպանության ճանաչման հարցը դնի քննարկման: Նույն հարցով բաց նամակ եմ հղել նաեւ Էրդողանին:

ԿՈՄԻՏԱՍԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

-Հայոց ցեղասպանության ճանաչման համար սկսած գործունեությունը չեմ դադարեցնի, ավելին` հայկական երգերով եւ Կոմիտասի ստեղծագործություններով առաջիկայում հանդես կգամ նաեւ Թուրքիայում: Իմ երկրից որեւէ կոչում չեմ ստացել, ինձ կոչումներ եւ մեդալներ պետք չեն, պարզապես ցանկանում եմ, որ մարդկությունը խաղաղ պայմաններում ապրի եւ հանցագործներն ընդունեն իրենց մեղքը:

Զրույցը` ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին