ՊԱԹԵՏԻԿ «ՀԵՐՈՍՆԵՐԸ» ՄԻ ՆՈՐ ԹԵՄԱ ԵՆ ԳՏԵԼ

Արխիվ 12-16

ՊԱԹԵՏԻԿ «ՀԵՐՈՍՆԵՐԸ» ՄԻ ՆՈՐ ԹԵՄԱ ԵՆ ԳՏԵԼ

 

Վերջին մի քանի օրերին հանրապետության սահմաններում ստեղծված լարված իրավիճակից հետո մեր համաքաղաքացիների մի մասը պահանջում է Երեւանի քաղաքապետարանից չեղյալ համարել այս տարվա Էրեբունի-Երեւան տոնակատարության միջոցառումները եւ գումարներն ուղղել սահմանամերձ գյուղերին: Ավելին` ֆեյսբուքյան նախաձեռնությանը միացել է արդեն 3000-ից ավելի մարդ: Այս օրերին իրեն «հարգող» յուրաքանչյուր քաղաքացի, իհարկե` Արմենչիկի վաստակավոր արտիստ դառնալու թեմայից հետո, իրեն իրավունք վերապահեց խոսել այս թեմայի շուրջ, նույնիսկ` բաց նամակներ հղեցին Երեւանի քաղաքապետին: Այնուամենայնիվ, հաղորդավարուհի ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆԸ թեմային այլ լուծում տալով` նույնպես բաց նամակ գրեց Երեւանի քաղաքապետին.

«Խնդրում եմ ձեզ, սահմանային գյուղերի հարցով մտահոգված բոլոր սահմանային գյուղերի բնակիչներին, ով գրանցված էր այդ գյուղերում, բայց այժմ բնակվում է Երեւանում, Էրեբունի-Երեւան տոնակատարության բյուջեի հաշվին, վերադարձնել իրենց հայրենի բնակավայրերը, տեղում իրենց մտահոգությունը ապացուցելու համար: Սահմանային գյուղերում չգրանցված, բայց սահմանային գյուղերի ճակատագրով, Էրեբունի-Երեւան տոնակատարությանն ընդառաջ միշտ մտահոգվողներին, նույնպես տոնակատարության բյուջեի հաշվին վերաբնակեցնել սահմանային գյուղերում` իրենց ապահովելով համապատասխան կացարանով եւ շարժական գույքով»:
Բայցեւայնպես, Երեւանի քաղաքապետարանի պատասխանը չուշացավ` Էրեբունի-Երեւան տոնակատարության միջոցառումները չեղյալ չեն համարվի: Իհարկե, բավական նուրբ է թեման, բայց զգացմունքների ոլորտից դուրս գալով` նախ պետք է ռեալ դատենք` արդյո՞ք ամենամյա երեւանյան տոնը չնշելով, կլուծենք սահմանային որեւէ գյուղի խնդիր: Ինչեւէ, սա արդեն ցույց կտա ժամանակը, բայց որ այս հարցի շուրջ դեռ շատ պաթետիկ «հերոսներ» ի հայտ կգան, որոնք տարբեր ամբիոններից կփորձեն առավել հայրենասեր երեւալ, միանշանակ է:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին