ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ. «ՄԵԿ ՍԵՐԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ, ՄԵԿ ԷԼ` ԲԵՄԸ»

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ. «ՄԵԿ ՍԵՐԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ, ՄԵԿ ԷԼ` ԲԵՄԸ»

 

Սեպտեմբերի 8-12-ը Մակեդոնիայի Ստրումիցա քաղաքում կայացած «Ռիսկո Շիշկով» կամերային ներկայացումների միջազգային թատերական 23-րդ փառատոնին մասնակցել է նաեւ Պատանի հանդիսատեսի թատրոնը` «Այրին ամուսնանում է» ներկայացմամբ: Փառատոնի շրջանակներում այս տարի ցուցադրվել է 14 ներկայացում` 9 երկրից: Հայ հանդիսատեսը «Այրին ամուսնանում է» ներկայացումն առաջին անգամ դիտեց օրերս` Պատանի հանդիսատեսի թատրոնում: Ի դեպ, ըստ Ա. Չեխովի «Արջը» պիեսի` «Այրին ամուսնանում է» ներկայացումը բեմադրել է մակեդոնացի ռեժիսոր Մլադեն Կրստեւսկին: Գլխավոր դերերում հանդես եկան թատրոնի դերասաններ` ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը, Լարիսա Ղեւոնդյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Շահվերդյանը:

«Իրավունքի» հետ զրույցում ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԸ խոսելով փառատոնային հաջողությունների մասին, ասաց, որ ներկայացումը հաջողությամբ է ընդունվել մակեդոնացի հանդիսականի կողմից:



Տարբեր քաղաքներից թատրոններ էին մասնակցում փառատոնին: Մի քանի ներկայացումներ նայեցինք, լավն էին, հետաքրքիր ներկայացումներ կային, բայց առանձնապես ինքս որեւէ մեկով չտարվեցի: Մենք խաղացինք սեպտեմբերի 11-ին, գիշերը ժամը 11-ին, որովհետեւ օրվա ընթացքում 2 ժամը մեկ, ներկայացումներ էին դրված: Ըստ մեր ռեժիսորի` Մլադենի, ներկայացումը շատ լավ է ընդունվել իրենց հանդիսատեսի կողմից: Նույնիսկ` մամուլն է դրական հոդվածներով անդրադարձել: Հաջորդ օրն էլ քննարկման նման մի բան եղավ, էլի մակեդոներեն էին խոսում, ոչինչ չհասկացանք, բայց ռեժիսորն ասաց, որ գոհ էին: Մի խոսքով, լավ արձագանքներով ենք վերադարձել:



«ՉՆԱՅԱԾ ՈՒՇ ԺԱՄԻՆ` ԴԱՀԼԻՃԸ ԼԵՑՈՒՆ ԷՐ»

- Գիշերը 11-ին ներկայացում խաղալը որքանո՞վ էր ընդունելի ու ընկալելի հանդիսականի կողմից:
- Չնայած ուշ ժամին` դահլիճը լեցուն էր: Մի թատրոնի շենքում էր փառատոնն ընթանում, իսկ այդ թատրոնն ուներ 3 դահլիճ, մենք խաղում էինք 150 տեղանոց փոքր դահլիճում, որը լեցուն էր: Մենք ցանկացանք փոքր դահլիճում խաղալ, որպեսզի կոմպակտ լիներ:
- Իսկ ի՞նչ լեզվով էիք խաղում ներկայացումը:
- Հայերեն, մարդիկ գոհ էին, լավ ծափահարություններով մեզ ճանապարհ դրեցին: Ըստ երեւույթին` մեր ասելիքը տեղ հասավ, արձագանքներից, վերաբերմունքից դա հասկացանք:



«ԹԱՏՐՈՆԻ ԼԵԶՎՈՎ ԷԻՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ»

- Պարոն Սանթրոսյան, մակեդոներեն դուք չէիք հասկանում, իսկ ռեժիսորը` ռուսերենին լավ չէր տիրապետում, առավելեւս` հայերենին, ինչպե՞ս էիք կարողանում լեզու գտնել:
- Շատ լավ, իհարկե` նա ռուսերեն լավ չէր խոսում, մենք էլ առանձնապես ռուսերեն փայլուն խոսացող չենք, բայց շատ լավ հասկանում էինք իրար: Կարելի է ասել` թատրոնի լեզվով էինք հասկանում միմյանց: Մի բան ասում էր` մենք անմիջապես գլխի էինք ընկնում, թե իր ուզածն ինչ է:
- Իսկ հայաստանյան պրեմիերայից հետո Մ. Կրստեւսկին ի՞նչ կարծիքներով վերադարձավ Մակեդոնիա:
- Հայաստանյան պրեմիերայից հետո նա մեզ ասաց` տեսա՞ք, բոլորը հավանել էին: Իրոք, պրեմիերայից հետո բոլորը մեզ մոտենում էին ու ասում, որ նախ այն ստանդարտ բեմադրություն չէր ու հետո կաղապարված «Արջը» չէր` բոլորովին նոր մեկնաբանություն էր. ե՛ւ կատակերգություն կար, ե՛ւ դրամա:



«ԵՐԲ ՄՏԱ ԲԵՄ, ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՑԱՎ»

- Չնայած ներկայացումից առաջ Ձեզ լավ չէիք զգում, բայց ներկայացման ժամանակ առույգ թռչկոտում էիք:
- Բեմն այնպիսի բան է, որ տարիք չի հարցնում: Մեկ սերը տարիք չի հարցնում, մեկ էլ` բեմը: Բեմի վրա ամեն ինչ կարող ենք անել, անկախ տարիքից: Այո, մինչ ներկայացումը` վատ էի զգում ինձ, գլուխս պտտվում էր, գուցե հուզմունքից էր, չեմ կարող ասել: Բայց երբ մտա բեմ, ամեն ինչ անցավ:
- Առաջիկայում է՞լ որ ներկայացման մեջ հայ հանդիսատեսը Ձեզ կտեսնի:
- Հիմա թատրոնում 3 ներկայացման փորձ է գնում, ես ոչ մի տեղ զբաղված չեմ, ու դա լավ է, թող ջահելները խաղան: Ես նայում եմ` եթե զգում եմ, որ այդ դերով ինչ-որ նոր բան կարող եմ դրսեւորել, համաձայնում եմ խաղալ: Կարծում եմ` 50 տարվա վաստակս ինձ այդ իրավունքը տվել է:



«Ա՛Յ ՄԱՐԴ, Ի՞ՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ ԱՅՍ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՑ»

- Վաստակից խոսեցինք, օրերս էլ Ձեր քույրը` Արեւ Սանթրոսյանը, արժանացավ վաստակավորի կոչման:
- Երկար ժամանակ սպասում էինք այդ կոչմանը: Այստեղ են ասում` լավ է ուշ, քան` երբեք: Այսօր անընդհատ ասում են, թե այդ կոչումները պետք է վերացնեն, թե Պավարոտիին ներկայացնելիս` չեն ասում Իտալիայի վաստակավոր արտիստ: Ա՛յ մարդ, ի՞նչ եք ուզում այս կոչումներից, դա ընդամենը ոգեւորող մի երեւույթ է: Ոգեւորվում ես, թե 50 տարի բեմում եմ ու հիմա գնահատել են, ինչ-որ վերաբերմունք են ցույց տվել, բա արժե՞ դրա համար պատմություններ սարքել, թե կոչումները հարկավոր չեն: Ո՛չ, հարկավոր են, եթե ես շատ մեծ աշխատավարձ ստանայի` հարյուրհազարների հասնող, կասեի` կոչում պետք չէ: Բայց, չնչին աշխատավարձով ապրում ենք, գոնե այդ կոչումներով ու մրցանակներով ոգեւորվենք: Ամբողջ կոչումի էությունն ու բովանդակությունը դա է:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին