ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՊԱԿԱՍ` ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ

Արխիվ 12-16

ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՊԱԿԱՍ` ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ

 

Վերջին տարիներին միջազգային հարթակում հայկական ֆուտբոլը ներկայացնում էր միայն Հենրիխ Մխիթարյանը: Այդ պատկերը տեւական ժամանակ անփոփոխ էր, մինչեւ Հայաստանի հավաքական մուտք գործեց եվրոպական ֆուտբոլի եւս մեկ ներկայացուցիչ՝ Գաել Անդոնյանը, ով հանդես է գալիս Ֆրանսիայի առաջնությունում` «Մարսելի» կազմում եւ իհարկե ցուցադրում է բարձրակարգ ֆուտբոլ:

Ընդամենը երկու անուն, որոնք կապված են հայտնի ֆուտբոլային ակումբների եւ միաժամանակ Հայաստանի ազգային հավաքականի հետ: Պետք է նաեւ նշել, որ թե՛ Մխիթարյանը եւ թե՛ հատկապես Անդոնյանը, հայկական ֆուտբոլի դպրոց չեն անցել, ուստիեւ՝ տարօրինակ չէ նրանց հաջողությունը բարձրակարգ առաջնություններում, ինչպիսիք են ֆուտբոլի Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնությունները:
Իհարկե՝ պետք չէ մոռանալ նաեւ Արաս Օզբիլիսի մասին, ով մինչ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ դառնալը եւ հատկապես Ռուսաստանի առաջնություն տեղափոխվելը մշտապես գտնվում էր միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Սակայն Մուրատ Յակինի հետ ունեցած տարաձայնություններն ու պարբերաբար կրկնվող վնասվածքները Օզբիլիսին մրցակցությունից դուրս բերեցին: Հայ հարձակվողը չի կարողանում իրեն հատուկ խաղը ցուցադրել, եւ կարելի է ասել, որ Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելով` Օզբիլիսը մեծ անկում գրանցեց իր կարիերայում: Թեեւ Օզբիլիսին մոսկովյան ակումբի երկրպագուները դիմավորեցին մեծ խանդավառությամբ, իսկ հայ ֆուտբոլիստն էլ իր հերթին հասցրեց նրանց հիացնել եւ զարմացնել, բայց այդպես էլ անհատական աճ գրանցել կամ հեռանկարներ ստեղծել իր համար` Օզբիլիսը չկարողացավ: Ավելին. այս պահին նույնիսկ չի կարելի ասել, թե երբ դարձյալ խաղադաշտում կտեսնենք այն Օզբիլիսին, ով իր յուրաքանչյուր գործողությամբ լարվածության մեջ էր պահում անգամ ամենափորձառու պաշտպաններին:
Դրսի առանցքային առաջնություններից այլ վառ ֆուտբոլիստների մուտք մեր ազգային հավաքական դեռ տեսանելի չէ: Առավել եւս, որ, ինչպես բազմիցս համոզվել ենք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այնքան էլ ուշադրությամբ չի հետեւում դրսում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին, նրանցից պահանջվում է, օրինակ, մեկ խաղում ձեւակերպել պենտա-տրիկ եւ այն էլ առնվազն այնպես, ինչպես դա կարող է անել Լեւանդովսկին կամ Ռոնալդուն, որպեսզի հայտնվեն հայաստանյան ֆեդերացիայի տեսադաշտում: Մի փոքր ավելի համեստ արդյունքները մնում են անտեսված: Օրինակ՝ ֆուտբոլի Բելգիայի առաջնությունում հանդես եկող հայազգի հարձակվող Իվան Յագանը պարբերաբար աչքի է ընկնում խփած գոլերով եւ ցուցադրած հասուն խաղով: Մինչդեռ՝ այս ֆուտբոլիստը արդեն 25 տարեկան է, եւ նույնիսկ կարելի է ասել, որ ՀՖՖ-ն ուշացել է նրան իր տեսադաշտում պահելու հարցում: Սակայն սա ընդամենը օրինակ էր. նման մի շարք այլ կադրեր եւս կարող են համալրել մեր հավաքականի կազմը, չէ՞ որ, եթե իրատես լինենք, հավաքականում չկա մի այնպիսի օղակ, որը կատարյալին մոտ վիճակում լինի, ուստի փոփոխություններն ուղղակի անհրաժեշտ են: Բայց որքան էլ տարօրինակ է հնչում, այս ուղղությամբ ՀՖՖ-ի ակտիվությունը, մեղմ ասած, չի նկատվում:
Միգուցե նման գործելաոճը հնարավոր լիներ ճիշտ համարել, եթե մտածեինք, թե ՀՖՖ-ն փորձում է շեշտը դնել սեփական կադրերի վրա՝ դրանով զարգացնելով մեր ներքին ֆուտբոլը: Բայց այստեղ էլ այն տխուր փաստն է, որ տեղական վառ կադրեր եւս չենք ունեցել եւ, չնչին բացառությամբ, տեսանելի էլ չեն այն երիտասարդ ֆուտբոլիստները, ովքեր կկարողանան ազգային հավաքականին ռեալ հեռանկարներ խոստանալ:
Եվ այսքանից հետո շատ պարզ հարց կա՝ ՀՖՖ-ն բարձրակարգ խաղ ցուցադրող հավաքական ունենալու խնդիր եւ նպատակ ունի՞:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին