«SAVE THE CHILDREN» ՀԿ-ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ.«ԼԻՆՈՒՄ ԵՆ ԴԵՊՔԵՐ, ԵՐԲ ԵՍ ԷԼ ՀԱՇՎԻ ՉԵՄ ԱՌՆՈՒՄ ԵՐԵԽԱՅԻՍ ԿԱՐԾԻ

Արխիվ 12-16

«SAVE THE CHILDREN» ՀԿ-Ի  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ.«ԼԻՆՈՒՄ

ԵՆ ԴԵՊՔԵՐ, ԵՐԲ ԵՍ ԷԼ ՀԱՇՎԻ ՉԵՄ ԱՌՆՈՒՄ ԵՐԵԽԱՅԻՍ

ԿԱՐԾԻՔԸ»

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  «Save the children» ՀԿ-ի  հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արսեն Ստեփանյանը խոսեց երեխայի իրավունքների  իրավիճակի մասին:

Նոր սահմանադրության տեքստում երեխաների իրավունքներին վերաբերող դրույթ է ամրագրվել, որն Արսեն Ստեփանյանը դրական է համարում:

«Իրավունքի» դիտարկմանը, թե ընդդիմախոսները պնդում են` սա վտանգավոր դրույթ է, ինչ-որ առումով դեմ է մեր արժեահամակարգին եւ օրենսդրական մակարդակով հիմնավորված չէ, թե որ տարիքից երեխայի կարծիքը կարելի է հաշվի առնել, Արսեն Ստեփանյանի խոսքով` մենք երեխաներին վերաբերող որոշումներում իրենց կարծիքը հաշվի չենք առնում: «Լինում են դեպքեր, որ ես էլ հաշվի չեմ առնում իմ երեխայի կարծիքը»,- ասաց երեխաների իրավունքներով զբաղվող ՀԿ-ի ներկայացուցիչը:

Մտավախություն չունի՞ Արսեն Ստեփանյանը, որ երեխաների իրավունքների ամրագրումը եւ դրանց իրավակիրառությունը գուցե հանգեցնի ծնողներին շանտաժ անելուն: «Դրանք կարող են բացառիկ դեպքեր լինել: Մենք խոսում ենք աշխարհում  ընդունված եւ նորմալ պրակտիկայի մասին: Այնպես որ, մենք նորության միջով չենք անցնում»,- պատասխանում է ՀԿ-ի ներկայացուցիչը:

Ինչպես կարելի է վարվել այն ընտանիքների եւ ծնողների հետ, որոնք անբարո կյանքով են ապրում եւ իրենց երեխաներին էլ հետագայում ստիպում են անցնել նույն ճանապարհը: Լուծումը, ըստ մասնագետի, պարզ է` պետք է ստեղծել արդյունավետ ուղղորդման համակարգ, որի վրա ՀԿ-ն  աշխատում է, քանի որ համայնքներում գործող  խնամատարության եւ որդեգրման հարցերով զբաղվող եւ կամավորական հիմունքներով գործող հանձնաժողովներն արդյունավետ չեն գործում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին