ԱՄՆ ԱՊԱԳԱ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ. «ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ՄԱՅՐԵՐԻ ՈՂԲՆ ՈՒ ՑԱՎԸ ՆՈՒՅՆԿԵՐՊ ԱՆՏԱՆԵԼԻ Է»

Արխիվ 12-16

ԱՄՆ ԱՊԱԳԱ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ. «ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ՄԱՅՐԵՐԻ ՈՂԲՆ ՈՒ ՑԱՎԸ ՆՈՒՅՆԿԵՐՊ ԱՆՏԱՆԵԼԻ Է»

 

ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել նախկին Խորհրդային Միության էմիգրանտ ՅՈՒՐԻ ՍԻՐԵՑԿԻՆ, ով ընտրվելու դեպքում կդառնա առաջին ռուսախոս կոնգրեսականը ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում: Այս թեկնածուի առաջադրումը կարեւոր է հայերիս համար այնքանով, որ նա իր նախընտրական ծրագրի առանցքային կետերից մեկն է համարում հասնել նրան, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հենց այս ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ամերիկյան քաղաքական գործչի հետ, ով, ի դեպ, մինչ մեր հարցերին անդրադառնալը` նախեւառաջ ներկայացրեց ստի դեդեկտորի արդյունքները, որով անցել է ու որից պարզ է դառնում, որ նա անկեղծ է իր ընտրողների հետ, ոչ մի կուսակցության անդամ չի եղել եւ որեւէ բիզնեսով չի զբաղվում: Ուշագրավ է թեստը, հատկապես նրա համար, որ մինչ այս որեւէ ԱՄՆ կոնգրեսի թեկնածու հրապարակավ չի անցել ստի դեդեկտորի թեստով:

 

«ՉՃԱՆԱՉԵԼՈՎ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

 

-Պարոն Սիրեցկի, որքանով տեղյակ ենք, պատրաստվում եք ընտրվելու դեպքում ԱՄՆ-ում հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ինչպե՞ս եք պատկերացնում այն:

– Կիսով չափ հրեա եմ, ով ծնվել է Մոլդովայում, բայց համարում եմ ինձ ռուս` մշակույթով ու լեզվով: Իմ մեջ Խորհրդային Միությունից մի բան է մնացել` անկեղծորեն հավատացել եմ ժողովուրդների ընկերությանը, նույնիսկ եթե այն գոյություն չուներ: Բայց մեր ընտանիքում, մեր քաղաքում, դպրոցում ու փողոցում այն կար: Այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են Հայրենական մեծ պատերազմը, ֆաշիզմը, հայերի ցեղասպանությունը, հրեաների բնաջնջումը եւ այլն, իմ արյան մեջ է: Եվ ես չկարողացա սովորել զանազանել մեզ բոլորիս` ազգային պատկանելությամբ, նույնիսկ ԽՍՀՄ տապալումից հետո, երբ խորհրդային տարածքը վերածվեց 15 անկախ պետությունների: Ինձ համար հայ ժողովուրդը նույնն է, ինչ ուկրաինացին, ռուսը, վրացին, հույնը կամ ուրիշ այլ ժողովուրդ, որը իմ հայրենիքի մասն է եղել, նրանք իմ եղբայրներն ու հայրենակիցներն են: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ԱՄՆ-ն այս կամ այն պատճառով չի ճանաչի այդ փաստը, բայց ես` նախ որպես մարդ, դրա հետ համաձայնել չեմ կարող: Տասնյակ հայ ընկերներ ունեմ եւ տեսնելով, թե նրանք ինչպես են վերաբերում այդ սարսափելի ողբերգությանը, չեմ կարող անտարբեր մնալ: Կոնգրեսի թեկնածուները միշտ խոստանում են հայ ընտրողներին, որ հանդես կգան Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, բայց սա ընդամենը քաղաքականություն է եւ պայքար` ձայներ կորզելու համար: Հետեւաբար, չեմ կարծում, որ ինչ-որ թեկնածու, կարող է այդ հարցով զբաղվել լրջորեն: Չգիտեմ`  կկարողանա՞մ միայնակ համոզել ԱՄՆ-ի իշխանություններին ընդունել հայերի ցեղասպանությունը, բայց վստահ եմ, որ կանեմ ավելին այս ուղղությամբ, քան որեւէ այլ կոնգրեսական, որը դժվարությամբ է անգամ պատկերացնում, թե որտեղ է գտնվում Հայաստանը, եւ ինչ է նշանակում բարբարոսաբար, անասնաբար մարդկանց կոտորելը: Հայ ժողովուրդը սփռված է ողջ աշխարհով ու պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ մեզնից յուրաքանչյուրի պարտքն է մասնակից դառնալ այս պատմական արդարության վերականգմանը: Ըստ իս, ԱՄՆ-ն` որպես գերտերություն, պարտավոր է ճանաչել այդ փաստը: Չճանաչելով հայերի ցեղասպանությունը` ավելացնում ենք անպատժելիությունն աշխարհում, ինչի պատճառով այսօր էլ տարբեր ազգերի նկատմամբ կիրառվում են դաժան կոտորածներ: Իմ կարծիքով` սա անթույլատրելի է, եւ ես պատրաստ եմ պայքարել դրա դեմ:

– Շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Դուք էլ շահարկում եք Հայոց ցեղասպանության թեման` հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում շատ հայեր կան, որոնք կարող են Ձեզ ընտրաձայներ բերել...

– Հիշեցնեմ` պատասխանելով ստի դետեկտորի հարցերին` բոլորի համար պարզ դարձավ, որ չեմ ստում իմ ընտրողներին: Իսկ իմ որոշումը` հասնել հայերի ցեղասպանության ճանաչմանը, բացառապես իմ համոզմունքն է: Ի դեպ, իմ հայ ընկերներից երբեք եւ ոչ ոք, անգամ հայկական կազմակերպությունները չեն խոսել ինձ հետ այս թեմայի շուրջ: Իհարկե, հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, բայց ես` Յուրի Սերեցկիս, կարծում եմ, որ բարբարոսաբար մեկը մյուսի հետեւից ազգերի բնաջնջումը պետք է ճանաչվի, եւ վերականգնվի պատմական արդարությունը: Ես նախընտրական քարոզարշավով չեմ զբաղվում, տվել եմ հարյուրավոր հարցազրույցներ, բայց դուք առաջին հայկական լրատվամիջոցն եք, որը կապ հաստատեց ինձ հետ: Որեւէ հայկական կազմակերպություն չի զբաղվում իմ քարոզարշավով առ այսօր: Եթե ես պայքարեի հայերի ձայների համար, ապա ինքս կփնտրեի նրանց հետ հանդիպում: Ես բաց եմ երկխոսության համար, ավելին` պատասխանատվություն եմ կրում իմ ամեն ասած խոսքի համար:

- Ողջունելի է այս հարցում Ձեր պատրաստակամությունը, բայց Դուք լավ գիտեք, որ որեւէ ԱՄՆ նախագահ «ցեղասպանություն» տերմինը չի արտաբերել:

- Բարոյականությունն ու քաղաքականությունը հազվադեպ են հատվում միմյանց հետ: Ես գլխի եմ ընկնում, թե ինչու ԱՄՆ-ն չի ընդունում Ցեղասպանությունը` հաշվի առնելով ստրատեգիական համագործակցությունը Թուրքիայի հետ: Բայց ինձ համար այս փաստարկն ընդունելի չէ: ԱՄՆ-ն կշարունակի մերժել Ցեղասպանության ճանաչումը, իսկ մենք եւ դուք` հայ ժողովուրդը, պարտավոր ենք պահանջել պատմական արդարության վերականգնումը: Ջրի կաթիլը քար է կոտրում ու որքան ավելի շատ խոսենք այդ մասին, ավելի շատ ճնշում կգործադրենք ԱՄՆ-ի իշխանությունների վրա եւ այնքան արագ այս փաստը կճանաչվի: Իմ կողմից անելու եմ հնարավոր ամեն ինչ, անկախ ընտրությունների արդյունքներից` առաջնորդվելով բարոյականությամբ եւ արդարությամբ: Պետք է չմոռանանք, որ հայերի ցեղասպանությունը մի ժողովրդի ողբերգություն չէ, սա ամենաթողություն է համաշխարհային մասշտաբի: Եվ եթե այն չդատապարտվի, ապա մենք շատ շուտով կտեսնենք կրկնությունը նման ողբերգության:

– Իսկ տեղյա՞կ եք Արցախյան հիմնախնդրից եւ ի՞նչ մտորումներ ունեք այս հարցի շուրջ:

– Որքան հիշում եմ` առաջին անգամ լսել եմ Ղարաբաղյան հիմնախնդրի մասին այն ժամանակ, երբ դեռ 10 տարեկան էի: Այն առաջին, ամենաաղմկոտ, միջազգային կոնֆլիկտն էր նախկին Խորհրդային միությունում: Չնայած 100 տարի առաջ էլ այդ տարածաշրջանը խաղաղ չէր: Հնարավոր է` իմ պատասխանը բոլորին դուր չգա, բայց ես ասում եմ այն, ինչ մտածում եմ: Աշխարհը չարությամբ է լցված. Անգլիան, Իռլանդիան, Իսպանիան, Կատալոնիան, սրանք այն պետությունների ցուցակն է, որոնք տասնամյակներով այս կամ այն կերպ կոնֆլիկտ են ունեցել իրենց տարածքների համար: Շատ մարդիկ, որոնք մասնակցում են այդ կոնֆլիկտին, անգամ իրենք չգիտեն ու չեն հասկանում, թե ինչից սկսվեց այդ ամենը: Ընդհանրապես, աշխարհն այսօր խաղաղ չէ, եւ մենք պարտավոր ենք անել ամենը, որպեսզի խուսափենք զոհերից: Նման կոնֆլիկտները պետք է լուծեն դիվանագետներն ու արդար, հայրենասեր քաղաքական գործիչները, ոչ թե լուծվեն միմյանց սպանելով: Պետք չէ ավելացնել ատելությունը, հարեւանները պետք է ապրեն խաղաղ` հարգելով միմյանց: Յուրաքանչյուրս ինչ-որ ժամանակ վիճել ենք մեր ծնողների, ընկերների, երեխաների, հարեւանների հետ, երբեմն այդ վեճերը ծագում են մանր բաներից ու դառնում է մի ամբողջ սկանդալ, հետո մենք անգամ չենք հիշում, թե ով առաջինը սկսեց: Եվ միայն շատ ուշ ենք որոշում համերաշխության գալ ու քայլ անել այդ ուղղությամբ, բայց բառեր չենք գտնում, եւ վիրավորանքը բաժանում է մեզ: Ղարաբաղյան կոնֆլիկտը հեղված է արյունով եւ սա ամենասարսափելին է, ինչը կարող էր լինել: Հետեւաբար, այստեղ կոմպրոմիսներ փնտրելը դժվար է, բայց կենսական անհրաժեշտություն: Քաղաքական գործիչները եւ ամենակարեւորը` ժողովուրդը երկու երկրների, պետք է հասկանան, որ ամեն մի արյան կաթիլ, ամեն մի փոքրիկի արցունքի կաթիլ բաժանում է նրանց իրարից: Պետք է փնտրել ոչ թե ռազմական, այլ մտերմանալու ուղիներ` երկու կողմից միմյանց զիջելու ճանապարհով: Երկու կողմերի մայրերի ողբն ու ցավը նույնկերպ անտանելի է:


«ԻՆՁ ԶԳՈՒՄ ԵՄ, ՈՐՊԵՍ ԵՐԵԽԱ, ՈՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ն, ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ»


- Վերադառնալով ԱՄՆ կոնգրեսի ընտրություններին` եւս մի քանի հարց. մեղմ ասած, այդքան էլ լավ հարաբերություններ չեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ` լինելով ռուսախոս ամերիկյան քաղաքական գործիչ, որքանո՞վ է հավանական, որ կկարողանաք ընտրվել ԱՄՆ կոնգրեսում:

- Ես, ինչպես յուրաքանչյուր մարդ, ունեմ երազանք: Այնպես է ստացվել, որ  ծնվել եմ Խորհրդային միությունում, ապրել եմ Մոլդովայում` կրելով ռուսական մշակույթն ու ռուսերենն իմ մեջ: Ելնելով այս ամենից` երազում եմ այն մասին, որ նախկին Խորհրդային միության ազգերը ապրեն խաղաղության եւ փոխհամաձայնության մեջ, որպեսզի Իսրայելում ավարտվի անվերջանալի թվացող կոնֆլիկտը, իսկ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ոչ թե լինեն սառը պատերազմի մեջ` տեղեկատվական հիստերիայի եւ պրոպագանդայի, այլ համագործակցեն`  որպես իրավահասար գործընկերներ: Ինձ զգում եմ, որպես երեխա, որի ծնողները` Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, բաժանվել են: Անկախ նրանից, թե ինչի համար են նրանք այսօր «վիճվել», ուզում եմ, որ հաշտվեն: Չգիտեմ` որքանով է այն հնարավոր, բայց ես աշխատելու եմ այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է ընտրություններին, ԱՄՆ-ն շատ մեծ պատասխանատվությամբ է մոտենում այդ հարցին, եւ հույս ունեմ, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի անհամաձայնությունները չեն անդրադառնա իմ ընտրության վրա: Նախորդ ընտրություններին, օրինակ, իմ օգտին քվեարկել են միայն ամերիկացիները: Հավատացած եմ, որ առողջ դատող ընտրողը կկարողանա իր էմոցիաները կառավարել եւ կկարողանա քվեարկել իմ օգտին` շեշտը դնելով արդարության վրա, ոչ թե իմ ակցենտի եւ ծագման: Ես ընտրողներին առաջարկում եմ արդարություն, ստի դեդեկտորի արդյունքները եւ իմ կյանքը, եթե այն անհրաժեշտ լինի, իսկ իմ ընդդիմախոսներն առաջարկում են` ամերիկյան ծննդյան վկայական, բազում խոստումներ ու ստեր:

- Ինչպե՞ս եք վերաբերում ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը, հատկապես պատերազմող երկրների հարցում:

- Ռազմական գործողությունները միջազգային արենայում ավելի շատ քաղաքական գործիչների անկարողությունից է եւ իրենց նպատակին դիվանագիտական ուղիով հասնել չկարողանալուց: Բարձրագույն ղեկավարությունը

վերջին 8 տարում (նկատի ունեմ Օբամայի կառավարման տարիները) ցույց տվեցին իրենց անկարողությունը բոլոր հարցերում: Ողջ պատասխանատվությունը բոլոր սխալների համար կրում է Օբաման, Հիլարի Քլինթոնն ու նրանց շրջապատը: Նրանք առաջնորդվում են միայն իրենց հետաքրքրություններով` չնկատելով, որ աշխարհը փոխվում է եւ պետք է ադապտացվել դրան ու գործադրել այլ մեթոդներ: Ես հակառակորդն եմ բոլոր ռազմական կոնֆլիկտների, թեպետ գիտեմ, որ կան պահեր, որ դրանք անխուսափելի են: Վառ օրինակ Հիտլերն ու ֆաշիզմը, կարծում եմ` ոչ մի դիվանագիտական փորձ չէին կարող կանգնեցնել այս անհաջողակին, որքան շուտ նա ոչնչացվեր, այնքան ավելի շատ կյանքեր հնարավոր կլիներ պահպանել:

- Հետաքրքիր է` Ձեր հարաբերությունները ռուս քաղաքական գործիչների հետ:

- Կարճ կպատասխանեմ` չունեմ հարաբերություններ ռուս քաղաքական գործիչների հետ, համենայն դեպս, մինչեւ հիմա:

- Նաեւ սպորտով եք զբաղվում, կհաջողվի՞ Յուրի Սիրեցկիին հաղթող դուրս գալ այս «մենամարտից»:

- Ես պրոֆեսիոնալ մարզիկ չեմ, բայց սիրում եմ սպորտը ու հարգում եմ մարզիկներին: Հիմարություն կլիներ մտնել մրցապայքարի` առանց հաշվարկելու հաղթանակի հնարավորությունը: Բայց խնդիրն այն է, որ ես մտա այս մրցապայքարի մեջ, որը կոչվում է ընտրություններ, առանց «դոպինգ» ընդունելու: Անցնելով` ստի դեդեկտորի թեստով` ստեղծեցի նոր օրենքներ եւ այն կարող է դուր չգալ իմ ընդդիմախոսներին: Հուսով եմ, որ իմ ընտրողների ճաշակով կլինի այսպիսի գործելաոճը: Ինձ համար գլխավորը հաղթանակն է, ոչ թե մասնակցությունն, ինչպես օլիմպիադաներում է լինում, որ հանդիսատեսը տեսնի, թե առանց դոպինգի մեր մրցապայքարը որքան հետաքրքիր է:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին