ԵԽԽՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ «ԱՅՈ» Է ԱՍԵԼ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԵԽԽՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ «ԱՅՈ» Է ԱՍԵԼ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ

 

Սեպտեմբերի 28-ին` Ստրասբուրգում` ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ, ընդունվել է հայտարարություն` ՀՀ-ում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ: Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին մասնակցել են ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հ. Նաղդալյանի փոխանցմամբ.


-Մոնիթորինգի հանձնաժողովում ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ հանձնաժողովը ողջունում է Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում` ընդգծելով, որ այդ բարեփոխումները իրագործվել են Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցության պայմաններում, եւ դրա արդյունքը ներկայացվում է առաջարկվող տեքստում, ինչպես նաեւ արտահայտվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը առաջարկվող բարեփոխումների վերջնական տեքստի վերաբերյալ`  բարձր որակով եւ միջազգային ստանդարտներին համապատասխան: Մոնիթորինգի հանձնաժողովը բարձր է գնահատում եւ ողջունում նաեւ այն փաստը, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները իրականացվում են լայնամասշտաբ քննարկումների ու խորհրդակցությունների մթնոլորտում եւ համաժողովրդական հանրաքվեով, հետեւաբար կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին մասնակցություն ցուցաբերել ինչպես հանրաքվեին, այնպես էլ այն խորհրդակցություններին, որոնք հանրաքվեի մաս են հանդիսանում: Կոմիտեն նշում է, որ, հիրավի, հայ հասարակության մեջ առկա են դեբատներ եւ քաղաքական բանավեճեր:
Ըստ ԱԺ փոխնախագահի` սա հենց ժողովրդավարական գործընթացի անքակտելի մասն է, երբ միջազգային այդ հեղինակավոր կառույցի կողմից նշվում է, որ դեմոկրատական հասարակությանը եւ երկրին հարիր մթնոլորտում եւ իրավիճակում է Սահմանադրական բարեփոխումն ընթանում, ինչը բազմիցս շեշտվել է նաեւ հանձնաժողովի քննարկումների ժամանակ` եվրոպացի տարբեր պատվիրակների կողմից.
- Եվս մեկ անգամ Մոնիթորինգի հանձնաժողովը ողջունելով` նշում է, որ քաղաքական համակարգի փոփոխությունը կատարվում է միայն ու միայն Հայաստանի քաղաքացիների համար, եւ միայն նրանց իրավասությունն է` գալիք հանրաքվեի ժամանակ դրա վերաբերյալ որոշում կայացնելը: Մոնիթորինգի հանձնաժողովի կողմից հնչեց եւս մեկ կոչ` ուղղված բոլոր շահագրգիռ քաղաքական կառույցներին, որ հանրաքվեն անցնի միջազգային ամենաբարձր դոմոկրատական ստանդարտներին համապատասխան:

Կարծում եմ` սա շատ կարեւոր որոշում է: Վերջին ամիսների ընթացքում Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը , փոխըմբռնումը ողջունվել է ոչ միայն Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների մեջ, այլ նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովը երկու անգամ իր քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների ընթացքին, էական դրական տեղաշարժեր է փաստել եւ արձանագրել դրանք իր փաստաթղթերի մեջ: Այդ իմաստով ուզում եմ առաջին հերթին հիշեցնել սեպտեմբերի 3-ին Սարաեվոյում տեղի ունեցող Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ալլան Միլը եւ Աքսել Ֆիշերը իրենց տեղեկատվական զեկույցում նշեցին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների բարձր որակի մասին, որ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքներն ու ազատությունները ավելացվում եւ հարստացվում են: Երկու համազեկուցողներն իրենց գնահատականներում, որպես կարեւոր հանգամանք, նշել էին, որ Խորհրդարանի լիազորությունները ընդարձակելով՝ դրան զուգահեռ ընդլայնվում են նաեւ խորհրդարանական ընդդիմության իրավունքները, ինչը նույնպես շատ ողջունելի փաստ է:  Նրանց կողմից հատուկ ընդգծվում էր՝ այս վերաբերմունքը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները հանձնառու են ԵԽԽՎ-ի անդամակցությամբ Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարմանը:

Ի դեպ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը հավելեց, որ բացի սրանից, Սահմանադրական բարեփոխումների ընթացքին անդրադարձ է կատարվել նաեւ Ստեֆան Շեննախի՝  «ԵԽԽՎ անդամ երկրների կողմից մեկ տարվա մոնիտորինգային առաջընթացը» զեկույցում.

- Եվ երեկ արդեն Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ընդունելով այս հայտարարությունը ՝ հանձնաժողովը եւս մեկ անգամ արտահայտում է իր դրական կարծիքն այն մասին, որ Հայաստանը գնալով Սահմանադրական այդ բարեփոխումներին` ընդլայնում է ժողովրդավարական հիմքերը, մարդու ազատությունները, իշխանությունների բալանսը,  Կառավարության հաշվետվողականաությունը եւ այլն:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին